Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնի «Չելսի»-ն: «Ազնվականները» պատրաստ են հարձակվողի համար վճարել 120 միլիոն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճակում թուրինյան ակումբը, ըստ ամենայնի, չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուսում» տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: