Դաղստանում իրավապահ համակարգի 7 աշխատակից է տուժել Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ բախումների հետեւանքով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի դրանից բախումների հետեւանքով վնասվել են 5 ծառայողական ավտոմեքենաներ: Հանրապետության Դերբենտյան շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆուադ Շիխիեւը հայտնել է, որ բերման ենթարկվածների մեջ Ադրբեջանի 93 քաղաքացի կա:
Ռուսաստանում ստուգումներ են սկսվել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: