Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

ԲՀԿ նախագահը դե՞մ է հերոսացմանը. նա հասել է գագաթին

Շինծու գործ է, որով ավելի հերոսացնում եք Ծառուկյանին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր անձեռնմխելիությունը չեղարկելու միջնորդության քննարկման ժամանակ: Ծառուկյանը չպատասխանեց պատգամավորների հարցերին և գնաց ԱԱԾ հարցաքննության: ԲՀԿ նախագահը դե՞մ է հերոսանալուն: Որովհետև, նա իհարկե իրավացի է, եթե ենթարկվում է հետապնդման, ապա հերոսանում է այն շրջանակում, որտեղ կա գործող իշխանության հանդեպ ընդդիմադիր տրամադրվածություն, դժգոհություն, որտեղ կա իշխանափոխության ցանկություն: Ըստ այդմ, ընդդիմադիր ուժի առաջնորդի ամար այդ դեպքում հերոսացումը պետք է որ լինի նախընտրելի:

Բայց, ԲՀԿ նախագահը խորհրդարանի ամբիոնից այդ մասին հայտարարում է այնպիսի տոնայնության և համատեքստի մեջ, կարծես այնքան էլ ոգևորված չէ այդ հերոսացման հանգամանքով: Արդյո՞ք Բարգավաճ Հայաստանի նախագահի այդ ակնարկը հուշում է, որ կառավարության հրաժարականի վերաբերյալ նրա հայտարարությունն ու արմատական դիրքորոշումը իրականում պարտադրված է որևէ հանգամանքի բերումով և ինքն ակնկալում էր, որ իշխանությունը դրան կտա շատ ավելի հանգիստ արձագանք և չի արդարանա ինչ-որ մի հաշվարկ, որով ԲՀԿ նախագահին պարտադրվել է այդ արմատական հռետորաբանությունը: Թե՞ նա պարզապես չէր սպասում այդպիսի կոշտ արձագանք, ուժային արձագանք լոկ այն համատեքստում, որ պատրաստ չէ գնալ կալանվելու ռիսկի:

Ինքը Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի, սակայն անշուշտ մի բան է թեժ իրավիճակում հռետորաբանությունը՝ մարտավարության տեսանկյունից, մեկ այլ բան է հոգեբանությունը: Թեև, ԲՀԿ նախագահը կարող էր հենց հռետորաբանության առումով էլ մարտավարական նկատառումներից ելնելով չխոսել «անտեղի հերոսացման» մասին: Ուրեմն, նրա մոտ պարզապես պահի տակ ենթագիտակցական մղում էր արտահայտությունը, թե՞ իսկապես ակնարկ իշխանությանը, որ պատրաստ է «չհերոսանալ», եթե իշխանությունը տա այդ հնարավորությունը: Իսկ եթե չտա, այդ դեպքում ինչի՞ է պատրաստ Գագիկ Ծառուկյանը հերոսացման պարագայում: Բանն այն է, որ նրա համար իրավիճակը իսկապես դառնում է բավականին սահմանային, նրան հասցնում են գագաթի, որտեղից կամ թռչում են, կամ ընկնում: Ամբողջ խնդիրը թերևս այն է, որ ԲՀԿ նախագահը գագաթին հասել է առանց «պարաշյուտի» կամ առանց «թևերի»: Խոսքը տվյալ պարագայում քաղաքական առանցքային դիրքում համապատասխան քաղաքական պատրաստվածություն և պաշար չունենալն է, որը Գագիկ Ծառուկյանը անկասկած չի կարող չզգալ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում