Thursday, 18 04 2024
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի

Հայաստան-Հունաստան-Կիպրոս կարևոր նախաձեռնությունը. «Որքան հայկական նժարը ծանրանա, այնքան Թուրքիան հարկադրված կլինի հաշվի նստել մեզ հետ»

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը արգելափակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը։

Թեև երեք երկրները սկզբնապես աջակցել են Թուրքիայի ներկայացուցչի առաջադրմանը՝ ավելի ուշ որոշել են մերժել այն։ Թուրքիայի ներկայացուցիչը Վոլքան Բոզքըրն է, որը նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ Թուրքիան վերջին շրջանում սկսել է ավելի մեծ կարևորություն տալ ՄԱԿ-ին ու նրա կառույցներին, և Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը թուրքական իշխանությունների համար բաղձալի թիրախ է նաև իմիջի տեսանկյունից։ « Ինչպես արդարացի նշել են Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը, Թուրքիայի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ չեն ՄԱԿ-ի նորմերին և հռչակած արժեքներին, Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին: Չմոռանանք նաև, որ Հայաստանը տեսել է, թե որքան «անկողմնակալ» կարող է լինել Թուրքիայի ներկայացուցիչը միջազգային կառույցում ժամանակավոր նախագահելիս։ Նկատի ունեմ ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի պաշտոնավարումը։ Եվ վերջապես, նախկինում Թուրքիան ինքն է խոչընդոտել միջազգային կառույցներում այլ երկրների թեկնածուների (օրինակ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի) ընտրվելուն՝ դա դիտարկելով նաև որպես տվյալ երկրներից զիջումներ կորզելու լավ հնարավորություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այն, որ Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսն արգելափակել են Թուրքիայի ներկայացուցչի ընտրվելը ՄԱԿ ԳԱ-ի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում, ըստ Գաբրիելյանի, վկայում է նաև երեք երկրների միջև խորացող համագործակցության մասին, ինչը ողջունելի է. «Իմ կարծիքով՝ Հայաստանի կողմից սա խելամիտ քայլ է, քանի որ նմանատիպ քայլերը Թուրքիայի աչքում ավելի ծանրակշիռ են դարձնում հայկական նժարը։ Եվ որքան հայկական նժարը ծանրանա Թուրքիայի աչքում, այնքան շատ Թուրքիան հարկադրված կլինի հաշվի նստելու մեզ հետ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան պետք է գիտակցի, որ Հայաստանին շրջափակման մեջ պահելը, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրա ադրբեջանամետ հայտարարությունները չեն մնալու անպատասխան և հակաքայլերի են արժանանալու մեր կողմից։ Պետք է այնպես անել, որ Թուրքիան գնալով ավելի շատ հարկադրված լինի թակելու Հայաստանի դուռը»։

Հայկ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ ներկայիս խնդիրը լուծելու համար, Թուրքիան փաստորեն պետք է գործի միանգամից 3 ճակատով (Հայաստան, Հունաստան, Կիպրոս), և չեմ բացառում, որ նա կդիմի Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի օգնությանը, կփորձի նրանց օգտագործել որպես միջնորդներ հարցին լուծում տալու համար. «Շարունակում եմ հավատացած լինել, որ Հայաստանի կողմից միջազգային հարթակներում Թուրքիայի նախաձեռնություններին դեմ քվեարկելը որևէ կերպ չի կարող է՛լ ավելի հետաձգել այդ երկրի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը և նաև ընդհակառակը (եթե Հայաստանն ամեն անգամ կողմ քվեարկի դրանց)։ «Էրդողանական Թուրքիան» շարունակում է նախընտրել փակ պահել Հայաստանի հետ սահմանը և դրա դիմաց Ադրբեջանից ստանալ տնտեսական բազմաթիվ, բազմոլորտ օգուտներ (Թուրքիայի համար ադրբեջանական նժարն անհամեմատ ավելի ծանր է հայկականից)։ Եվ, թեև միջազգային ասպարեզում Հայաստանի նման դիրքորոշումը մի կողմից մեծացնում է նրա նկատմամբ Թուրքիայի զայրույթը, մյուս կողմից էլ այն անպայմանորեն քայլ առ քայլ մեծացնում է Հայաստանի պահանջարկը Թուրքիայի համար, ծանրացնում է հայկական նժարը Թուրքիայի համար»։

Թուրքագետի պնդմամբ՝ պետք է աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև համայն աշխարհի աչքում հայկական նժարը ավելի ծանրակշիռ դարձնելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում