Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Համապատասխան մարդ միշտ էլ կգտնվի. քրեաօլիգարխիայի «ֆենոմենը»

Հայաստանում աշխուժորեն քննարկվում է ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը և հունիսի 14-ի զարգացումները, դրանց հնարավոր շարունակությունը: Քննարկումներն առավելապես սուբյեկտային, անձնային, խմբային տիրույթում են, կամ քաղաքական դասավորությունների, ներքին ու արտաքին ուժերի հարաբերակցության, մոտիվների: Դրանք, իհարկե, պարունակում են կարևորագույն շերտեր ու ենթաշերտեր, որոնք առնչվում են Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը: Այդ ամենով հանդերձ, սակայն, անհրաժեշտ է թերևս կատարվողի ֆոնին արձանագրել մի պարզ իրողություն: Լուծումներ չեն գտնվելու երբեք, եթե դրանք փնտրվեն հենց այդ դաշտերում, և ոչ թե խորքային պատճառների: Իսկ որն է այս դեպքում երևույթի խորքային պատճառը: Հայաստանում բիզնեսի, խոշոր կապիտալի և քաղաքականության ինստիտուցիոնալ հարաբերության չկարգավորվածությունը, սեփականության անձեռնմխելիության երաշխիքի ինստիտուտի չկարգավորվածությունը, քաղաքական գործունեության ինստիտուցիոնալ մեխանիզմների անկատարությունը: Այդ ամենը բերում է մոտիվացիոն այնպիսի դաշտի, երբ մշտապես հնարավոր է գտնել կայծ, իսկ մնացյալը արդեն տեխնիկայի հարց է: Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը ռազմավարական սպառնալիք դիտարկող ռուսական ազդեցիկ տնտեսական, քաղաքական շրջանակները «կայծի» տեխնիկայի տիրապետել և տիրապետում են:

Ըստ այդմ, եթե պատճառ միշտ էլ կգտնվի՝ ինչպես կասեր Մեծ կոմբինատորը, ուրեմն միշտ էլ կգտնվի նաև համապատասխան մարդ, որը թույլ կտա գեներացնել խորքային պատճառից բխող ճգնաժամեր: Ինչ խոսք, հնարավոր է պարբերաբար չեզոքացնել այդ ճգնաժամերը, հատկապես ունենալով հանրայնորեն լեգիտիմ իշխանություն, հասարակական մեծամասնության վստահելի մանդատ: Բայց հարցն այստեղ այն է նաև, թե արդյո՞ք այդ պարբերական ճգնաժամերով անցումը չի վնասի հենց այդ մանդատին, որովհետև կա դրա արդյունավետության խնդիր, ռացիոնալ օգտագործման խնդիր: Ըստ այդմ՝ առաջանում է հարց, թե որն է ավելի նախընտրելի՝ պարբերաբար լուծել առաջացող ճգնաժամե՞րը, այդ թվում՝ լեգիտիմ կոշտությամբ, թե՞, այդուհանդերձ, լեգիտիմ համարձակությամբ գնալ խորքային լուծումների և այդպիսով չեզոքացնել համակարգային պատճառները: Որովհետև, եթե լուծվում է խորքային պատճառը, այլևս հնարավոր չէ գտնել համապատասխան մարդիկ, կամ՝ գտնելու դեպքում այդ մարդիկ անկարող կլինեն առաջացնել ճգնաժամային իրավիճակներ և ստեղծել լարում, այն դեպքում, երբ երկրում կան լուծման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր և արձագանքի կարիք ունեցող ներքին ու արտաքին այլ մարտահրավերներ: Անկասկած է, որ թավշյա հեղափոխությունից հետո «տաք հետքով», նաև, իհարկե, մի շարք օբյեկտիվ պատճառների ու հանգամանքների թելադրանքով ընտրվել են օլիգարխիան և քաղաքական գործընթացները, քրեաօլիգարխիկ մշակույթն ու քաղաքական կյանքը տարանջատելու, այսպես ասած, քաղաքական համաձայնության, կամ գուցե «ջենտլմենական համաձայնության» ուղին:

Բայց եթե դա կարճաժամկետ լուծումների համար էր, ապա երկարաժամկետ իմաստով այն չի կարող լինել կենսունակ: Ավելին, քաղաքականությունն ու քրեաօլիգարխիան ոչ միայն չեն կարող բաժանվել «ջենտլմենական պայմանավորվածությամբ», առնվազն որովհետև նրանցից մեկը անգամ պատկերացում չունի «ջենտլմենական» այդ մշակույթի մասին, այլևս ժամանակի ընթացքում քրեաօլիգարխիկ մշակույթը ի ցույց է դնելու իր բնազդային ագրեսիան, ներքին ու արտաքին մի շարք իրողությունների բերումով: Ըստ այդմ, «ջենտլմենական համաձայնություններին», որոնք առավել ևս կասկածներ են հարուցում հանրային մի շարք շերտերում ու շրջանակներում, նաև դառնում մեդիամանիպուլյացիաների խթան ու աղբյուր, պետք է փոխարինեն քրեաօլիգարխիայի և քաղաքականության կապը առավելագույնս բացառող կոշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ լուծումներ: Ժամանակն է դինամիկա հաղորդել այդ լուծումների մշակման աշխատանքին, միաժամանակ հենց դա դարձնելով ներքին կյանքի օրակարգային տրենդ և այդպիսով նաև վերածելով քաղաքական «լյուստրացիայի» հավելյալ միջոցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում