Մոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը մահացել է արյան կորստից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Ըստ աղբյուրի՝ կրակողը վնասվածք է ստացել ստամոքսի շրջանում և գիտակցության չգալով՝ մահացել է:
Ըստ Mash Telegram հեռուստաալիքի՝ ներկայում վիրահատվում է տուժած ոստիկաններից մեկը: Նրա վիճակը, ինչպես նաև վիրավորված գործընկերոջ վիճակը գնահատվում է ծանր: