Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մոսկվայի ստվերների քաղաքական խաղը Հայաստանում

ՀՅԴ ԳՄ հաստատել է, որ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կուսակցությունում հանդիպել են և քննարկել ստեղծված իրավիճակը: Խոսքը ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», «Ազգային օրակարգ» և «Մեկ Հայաստան» կուսակցությունների մասին է: Հանդիպման հանգամանքը հիմք է տվել խոսել ընդդիմության կոնսոլիդացիայի գործընթացի մասին, սակայն դրա վերաբերյալ խոսակցություններն ավելի շատ քաղաքական հռետորաբանության կամ պարզապես տերմինաբանության, քան գործնական հարթության փուլում են: Թեկուզ և այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի համար նախ հարկավոր է, որպեսզի լինեն այդ ուժերը: Այստեղ խոսքն ամենևին այն մասին չէ, թե ՀՅԴ գրասենյակում հավաքվածներն ինչ ուժ ունեն: Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր ուժի առաջին ցուցիչը պետք է լինի սոցիալական հանրային հենարանի իրողությունը: Այդ տեսանկյունից, դրա մասին խոսել կարող են միայն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, համենայնդեպս՝ հավաքվածներից: Թե ինչպիսին է նրանց սոցիալական հենարանը, ինչ տոկոսային հարաբերակցություն է կառավարող մեծամասնության համեմատ, հարցի մյուս կողմն է, այժմ չքննարկենք դա: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում ընդդիմություն երևույթը մինչև քաղաքական կայացումը, ունի կարիք սոցիալական, հանրային կայացման: Սակայն դա հարցի խորքային, համակարգային կողմն է: Կա նաև խնդրի զուտ քաղաքական կողմը, որտեղ նախկին իշխող համակարգը այս կամ այն կերպ ներկայացնող ուժերը ունեն մի խնդիր՝ որքան նրանք մոտ են միմյանց, այնքան նրանք միմյանց խանգարում են և, ըստ այդմ, «տապակվում սեփական յուղի», այսինքն` զուտ իրենց համակիրների շրջանակում: Իսկ դա էլ իր հերթին առաջացնում է խնդիր, թե ինչպես են բաժանվելու «դափնիները»: Առավել ևս, որ բաժանողները լինելու են ոչ իրենք, և ավելին՝ Հայաստանում չեն լինելու:

Հարցն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող, այսպես ասած, ներքաղաքական գործընթացները ինչպես երբևէ չեն եղել այդպիսին՝ ինչում թեկուզ հետահայաց համոզվելու առիթներ հանրությունն ունեցել է բազմիցս, այդպես էլ չեն լինելու այդպիսին, քանի դեռ այդ ներքաղաքական խաղ կոչվող գործընթացի ակտիվ մասում Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող ուժերն են: Բանն այն է, որ այդ համակարգը Հայաստանում գերիշխել է ամենին ոչ իր հմտությունների և կարողությունների հաշվին, այլ առավելապես արտաքին ռուսական հովանու: Ըստ այդմ, այդ հովանու ներքո գործած համակարգին առնչվող որևէ «դափնի», ուղիղ համեմատական կարող է լինել միայն Ռուսաստանի իշխանության մեջ «դափնիների» վերաբաշխման արդյունքին, որ կարող է տեղի ունենալ Պուտինի նոր ժամկետի և իշխանության խնդրի շուրջ: Իսկ այդ առումով այնտեղ բավականին սուր պայքար է, որի ստվերների խաղը արտացոլվում է Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում