Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

ՓՄՁ ոլորտի համար շքեղ ապագա չեմ տեսնում. գործարար

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված կարանտինից ու տնտեսական սահմանափակումներից ամենաշատ տուժած ոլորտներից է փոքր և միջին բիզնեսը։ «Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է այս ոլորտում առաջացած խնդիրներին, փակման եզրին հայտնված բիզնեսներին, առևտրաշրջանառության նվազմանը և դրանցից բխող մյուս բոլոր խնդիրներին։

 «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՓՄՁ ոլորտի գործարար,  «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար Սամսոն Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար, թե այս ընթացքում, երբ տնտեսությունը քիչ թե շատ աշխատում է, փոքր ու միջին բիզնեսն ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել:

Գրիգորյանի խոսքով՝ հետկարանտինյան այս ժամանակաշրջանում առևտրաշրջանառության լուրջ խնդիր կա, որից առաջանում են այլ խնդիրներ, ու տուժում է բիզնեսը։ «Մանր ու միջին բիզնեսի վրա ծանրանում են վարձավճարների ու այլ շատ հարցեր, որոնք պետք է կարողանանք լուծել։ Վարձավճարների հարցը մնաց սեփականատերերի խղճի վրա։ Առևտրաշրջանառության պակասումը անարդյունավետ է դարձնում մանր ու միջին բիզնեսի ծախսերը»,- ասաց գործարարը։

Նրա խոսքով՝ մանր ու միջին բիզնեսով զբաղվողները այդ բոլոր խնդիրները լուծելու համար ստիպված են լինում վարկային միջոցներ ներգրավել։ «Ճիշտն ասած, թվեր չունեմ, բայց, իհարկե, կլինեն վարկային միջոցներ ներգրավողներ։ Ամեն դեպքում որոշակի հարցեր լուծելու համար՝ աշխատավարձ, վարձավճար, հարկեր, գումար է հարկավոր»,- ասաց Գրիգորյանը։

Գործարարն այդքան էլ լավատես չէ ՓՄՁ ոլորտի ապագայի հարցում։ Ըստ Գրիգորյանի՝ ներկա իրավիճակում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ոլորտի ներկայացուցիչը շքեղ ապագա չի պատկերացնում, որովհետև բարդ է հարկային օրենսդրությունը։

«Հարկային օրենսդրությունը և մյուս օրենքները միտված չեն զարգացնելու մանր ու միջին բիզնեսը։ Կարծում եմ՝ արմատական փոփոխություններ են հարկավոր, որպեսզի մանր ու միջին բիզնեսը աճ ապահովի։ Որոշակի քայլեր արվեցին միկրոբիզնեսի հետ կապված։ Մենք առաջարկներ էլ էինք արել։ Դրանք, իհարկե, որոշակի դեր կունենան, բայց կարծում եմ՝ լուրջ փոփոխությունների համար լուրջ քայլեր են հարկավոր, ավելի խորացված ծրագրեր, ռազմավարություն և այլն»,- մանրամասնեց գործարարը։

Երկրում ստեղծված այս ծանր վիճակի պատճառով միանշանակ փակվող բիզնեսներ կլինեն։ Սամսոն Գրիգորյանը նշեց՝  դատելով դատարկ խանութներից, վարձով տալու մասին ցուցանակներից՝ կարելի է ենթադրել, որ այս ընթացքում բիզնեսներ փակվեցին։ «Կոնկրետ վիճակագրություն չունենք, բայց դատելով շուկաներում ու ընդհանրապես քաղաքում վարձով տրվող խանութների քանակի շատացումից՝ կարելի է ասել, որ, այո, եղան փակվող բիզնեսներ»,- ցավով նշեց Սամսոն Գրիգորյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում