Saturday, 24 07 2021
08:45
Բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01:00
Սննդաբանն ասել է՝ շոգին ինչ է կարելի խմել և ինչ չի կարելի
Անձրև, ամպրոպ և կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
00:30
ՄԱԿ-ում ՉԺՀ-ին կոչ են արել համագործակցել COVID-19-ի ծագման ուսումնասիրման հարցում
00:15
Ռոնալդուի և Ջորջինայի նոր լուսանկարը կես օրում շուրջ 10 միլիոն հավանում է ստացել
00:00
Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածը հոսպիտալացվել է
Քոչարյանին ասեք, որ լռությունը խախտվեց. Սաֆարյան
Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՊՆ
Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններն սկսվել են
Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցը և Հյուսիս-Հարավ ու Պարսից Ծոց-Սև Ծով ուղիների մրցակցությունը
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Ֆեյսբուքը թշնամացնում է հայ հասարակությանը, դրա բիզնեսը կառուցված է մարդկանց կռվացնելու վրա, դուրս եկեք սոցցանցերից․ Փախչանյան
Փոխվարչապետի խորհրդականը հորդորում է ԵՄ աջակցության փաթեթը չկապել աշխարհաքաղաքական գործընթացների հետ
Այն ուժերը, ովքեր փորձելու են խոչընդոտել իշխանությանը, կնետվեն քաղաքական աղբանոցը
Հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ
21:45
Ազդեցություն հետազոտական անաչառության վրա. Ադրբեջանը փողեր է ուղղում Օքսֆորդի համալսարանին
Ապօրինի շինարարությունից տուժած բնակիչները սպասում են դատարանի որոշմանը
21:25
Զելենսկին փոխել է Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները լսելի են Կութ, Սոթք և Ազատ գյուղերում
Արևմտյան դիվանագիտությունը վերադարձել է․ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը պետք է իջնեն երկիր
Գրքերի շնորհանդես Մայր Աթոռում․ այն ամփոփվել է ավանդական գինեձոնով
Ֆրանսիայի դեսպանը ԱԺ ազգային անվտանգության սպառնալիք-ուժերին տողատակով կարևոր ուղերձ հղեց
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Թուրքիայում ջրհեղեղից հետո 200 մարդ է անհետ կորել
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Եգիպտոսի ազգային տոնի առթիվ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 811 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ծառուկյանը Քոչարյանի օպերատորն է. Նա անսկզբունք մարդ է, ինչ ասել են, նա էլ անում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

– Պարոն Աղաբաբյան, Հայաստանում սրված համաճարակային իրավիճակին զուգահեռ բավական ակտիվ ներքաղաքական զարգացումներ են ընթանում։ Կարծես թե ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. Ծառուկյանի շուրջ իրադարձություններ են զարգանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։

– Ծառուկյանի հետ կապված գործողությունները, ստուգումները, քրեական գործերը ճիշտ են։ Կառավարությունը ճիշտ է վարվում, իսկ ԲՀԿ-ն ուղղակի ուզում է  փրփուրներից  կախվել։ Հետագա զարգացումները ավելի պարզ ցույց կտան ամեն ինչ։

Ընտրակաշառքի  թղթեր են ներգրավված, բացահայտված, որը ավելի խայտառակ երևույթ է, քան պետությունից գումար  թաքցնելը։ Քաղաքականության մեջ ընտրակաշառք բաժանելն ավելի խայտառակ բան է։

Բայց ՀՀԿ-ն նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ իշխանության է մնացել բացառապես ընտրակաշառք բաժանելու գնով։ Չե՞ք կարծում, որ եթե ընտրակաշառքի դրվագ է  բացահայտվում, ապա դա չպետք է վերաբերի միայն ԲՀԿ-ին, այլ նաև ՀՀԿ-ին ու այդ ճանապարհով անցած մնացյալ կուսակցություններին։

– Ես նախկին հանրապետական եմ եղել, բայց երբեք կաշառք չեմ բաժանել։

Խոսքը հենց Ձեր անձի մասին չէ, այլ կուսակցության, քաղաքական ուժի։

– Ես, օրինակ, օգնել եմ գյուղացիներին։ Սալյարկա եմ տվել, որ վարուցանք անեն, տրակտորներ եմ առել տվել։ Դա ուրիշ բան է։ Դա հոգու կամեցողություն է։ Իսկ հիմա «Բարգավաճի» վրա է գործ հարուցվել, քանի որ հեղափոխությունից հետո էլ իրենք պառլամենտում երկրորդ ուժն են։ Ու դրան զուգահեռ փաստեր են ի հայտ եկել, պարզ է դարձել, թե ինչ ճանապարհով են իրենք ժամանակին հայտնվել խորհրդարանում, ցուցակներ, կոնկրետ թվեր են հանել։ Եթե ԲՀԿ-ի  ընտրակաշառքն ապացուցվում է, ապա քրեական գործ է հարուցվում։ Իսկ եթե վաղը կապացուցվի, որ ՀՀԿ-ն էլ է բաժանել, ՀՀԿ-ի վրա էլ քրեական գործ կհարուցվի։ Անհատական էլ կհարուցվի, կուսակցության վրա էլ կհարուցվի։ Կուսակցությունը իր քաղաքական ուժը չպետք է օգտագործի իր անձնական շահերի համար, այլ երկրի ու ժողովրդի։ Իսկ քանի որ իրենք էդ կուսակցությունը ստեղծել էին իրենց անձնական շահերը պաշտպանելու համար, դրա համար էլ նման ելք է լինում։

Գագիկ Ծառուկյանն ու մնացյալ ԲՀԿ-ականները պնդում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ իրենք պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը։

– Ես Ձեզ ասեմ, որ դա սերժաքոչարյանական ուժերն են։ Ծառուկյանը ընդամենը Քոչարյանի օպերատորն է։ Իրենք սարքեցին, որ Ծառուկյանը նման ելույթ ունենար, նման հայտարարություններ աներ, որ իբր մականուն ունեցող դոդի Գագոն ու Նիկոլ Փաշինյանը հավասար են, նույն քաղաքական կշիռն ունեն։ Բայց նրանք տարբեր բևեռներ ունեն և համեմատելի չեն։ Պարզապես կառավարության, պետության դեմ հալածանքներ են սկսվել, թե իբր պետությունը կործանվում է և այլն։ Չկա նման բան։

Հակառակը՝ պետությունը հզորանում է, իսկ մեր երկրի առաջվա կործանարարները ընդամենը  չեն հաշտվում դրա հետ։ Նրանց բոլոր հայտարարությունները, ելույթները, քաղաքական քայլերը  ուղղված են պետության դեմ, որը ազգի դավաճանություն է։

Պետության դեմ գործելը դավաճանություն է։ Քաղաքական ուժը իշխանության գործողություններին պետք է դեմ լինի, այլ ոչ թե պետությանը։ Ժողովրդի ընտրյալը եկել, իշխանություն է վարում։ Նրա վարած քաղաքականությունը կարելի է քննադատել։

Քննադատելը քաղաքական քայլ է, բայց պետության դեմ գործելը լրիվ ուրիշ բան է, դա քաղաքականություն չէ։

Դուք ասացիք, որ Ծառուկյանը ընդամենը Քոչարյանի օպերատորն է։ Ուզում եք ասել, որ Ծառուկյանին օգտագործո՞ւմ են Քոչարյանն ու մյուսները։

– Իհարկե։ Նա օպերատոր է։ Ոնց է բիզնեսում՝ մեկին օպերատոր են նշանակում։ Այդպես էլ հիմա Ծառուկյանին մյուսները օպերատոր են կարգել, քանի որ ԲՀԿ-ն իրենց համար բիզնես է, իսկ Ծառուկյանն էլ այդ բիզնեսում օպերատորություն է անում։ Թե չէ այդ երբ  Ծառուկյանը դարձավ քաղաքական գործիչ, այդ ոնց նրան բերին նշանակեցին «Բարգավաճի» ղեկավար։ Ծառուկյանը ղեկավար չի, նա ղեկավարվող է։ Իսկ եթե ղեկավարվող չլիներ, իրեն  այդ օպերատորի պաշտոնը չէին տա։ Ոչ  ոք չի մոռացել 2015 թվականը, երբ հանրապետականները նրան բացահայտ հռչակեցին դոդի Գագո։

Ի տարբերություն 2015-ի, Ծառուկյանն ասում է, որ այս անգամ մինչև վերջ է գնալու։ Անբարոյականի զավակ լինեմ, եթե հետ կանգնեմ՝ հայտարարեց նա։

– Հեսա կտեսնենք, թե ոնց էլի կհրաժարվի էս ամենից, ոնց հետ կկանգնի, բայց այս անգամ դա չի ներվելու։ Նախկինում ֆինանսական, տնտեսական փոխհարաբերություններ կային, բայց հիմա դա չկա։ Նիկոլը հայտարարել է, որ  եթե ինքը կոռուպցիայի  հետ գործ ունենա, իրեն հրապարակային կախաղան բարձրացնեն։ Նիկոլը Սերժ չի։ Նրանք տարբեր մարդիկ են։ Նիկոլը նատուրալնի հայ է։ Հիմա կտեսնենք՝ ինչ կլինի։ Ծառուկյանին ինչ ասել են, նա է անում։ Նա անսկզբունք մարդ է։ Հիմա ուղղակի էլ չի կարող գալ հուշագիր ստորագրել։ Ընտրություններից առաջ ժողովուրդը կանգնած էր, իրեն ձայներ էր պետք, եկավ Նիկոլի հետ բարիշեց, բայց բանից պարզվեց, որ նա դրա արժեքն էլ չհասկացավ։ Իմ կարծիքով՝ Ծառուկյանին պետք է զրկել անձեռնմխելիությունից և հարուցված քրեական գործերի շրջանակներում նրան կալանավորել։

Պարոն Աղաբաբյան, բայց այն, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն ու մյուս ուժերը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք էին բաժանում՝ հայտնի էր բոլորին։ Ի՞նչ իմաստ կար հեղափոխությունից հետո սպասել ևս երկու տարի։ Կամ մյուս դրվագներով հնարավոր չէ՞ր ավելի վաղ այդ ամենը բացահայտել։ Չե՞ք կարծում, որ հենց այս փաստն է նրանց թույլ տալիս շահարկել քաղաքական հետապնդումների մասին պնդումները։

– Կիսատ գործ չի թողնվելու։ Այդ ամենը ջրի երես էր պետք հանել։ Դրա համար ժամանակ էր պետք։ Այդ ամենը արվում է նաև մնացածի հետ։ Ուղղակի մի քիչ ժամանակ է պետք ապացույցներ ճարելու, քննություն իրականացնելու համար։ Մարդիկ 30 տարի շարունակ թալանել են այս երկիրը ու միլիարդատեր են դարձել և հիմա պետք է մարդկանց պատասխան տան, թե դա ինչպես  է եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում