Թուրքիան պատրաստվում է վերսկսել ավիահաղորդակցությունն Իրանի հետ, որ դադարեցրել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի իր գործընկեր Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Չավուշօղլուն հայտարարել է, որ ավիահաղորդակցության վերսկսումը նախատեսվում է օգոստոսի 1-ից։ Նա հայտնել է նաև, որ Սիրիայի հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Իրանում։