Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանից հրավեր չի ստացել հունիսի 24-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին մասնակցելու՝ հայտնել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից: Նրանք նշել են, որ Մակրոնը չի մասնակցի տոնակատարություններին՝ գրում է mk.ru-ն:
ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրված են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին: Նրանցից ոմանք արդեն համաձայնել են: Միջոցառումը հետաձգվել է մայիսի 9-ից հունիսի 24-ը՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: