Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ովքեր են գցում նշաձողերը. ավերակների վրա ոչ ոք չի կարող թագավորել

Հայաստանում երկարաձգված արտակարգ դրությունը ընդդիմադիր ուժերը, մասնավորապես նրանք, ովքեր վերջին շրջանում պահանջում են կառավարության հրաժարականը, գնահատում են իշխանության զուտ քաղաքական նկատառումով կայացված որոշում: Դա մի կողմից հասկանալի, մյուս կողմից տարօրինակ է, քանի որ նույն այդ ուժերը ամենակոշտ հռետորաբանությամբ են բնորոշում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակը: Իհարկե, նրանք դրա համար մեղադրում են կառավարությանը, բայց հարցի մյուս կողմում այն է, որ անկախ, թե ով է մեղավոր, եթե վիճակը շատ վատ է, ապա արտակարգ դրությունը չունի այլընտրանք, առնվազն այն պատճառով, որ այն կառավարման մարմիններին տալիս է օպերատիվ որոշումների լայն իրավական գործիքակազմ, ինչը նախատեսված չէ, այսպես ասած, սովորական կառավարման ռեժիմում:

Մյուս կողմից հասկանալին է այն, որ կիորոնավիրուսային համաճարակը այդ ուժերը ակնհայտորեն դիտարկում են քաղաքական խնդիրներ լուծելու առիթ, առնվազն տեղեկատվա-քարոզչական, հռետորաբանության էֆեկտի իմաստով: Իր հերթին, իհարկե նաև կառավարությունն է փորձում առկա վիճակը հնարավորինս ծառայեցնել իր քաղաքական շահին:

Ի վերջո, կորոնավիրուսի համաճարակը պահանջում է օպերատիվ և լարված կառավարում, բայց առավել ևս, երբ քաղաքական մրցակիցները չեն դադարեցնում ակտիվ գրոհային մարտավարությունը, առաջանում է նաև քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն: Ըստ այդմ՝ ունենալով, իհարկե, իրավիճակով պայմանավորված օբյեկտիվ հիմք, հիմնավորում, արտակարգ դրությունն, այո, կարող է համապատասխանել նաև քաղաքական իշխանության քաղաքական նպատակահարմարություններին: Մի կողմը գրոհում է, մրցակիցները գրոհում են՝ օգտագործելով կորոնավիրուսը, իշխանությունն էլ փորձում է պաշտպանվել՝ օգտագործելով արտակարգ դրությունը: Դա ակնառու և շատ պարզ իրողություն է: Այստեղ առաջանում է հարց, թե քաղաքական այդ հարաբերակցությունը որքանով է ազդում Հայաստանում համաճարակի դեմ պայքարի էֆեկտիվության վրա: Կա՞ որևէ այլ երկիր, պետություն, որտեղ համավարակի դեմ պայքարը ընթանում է այնպիսի ներքաղաքական դիմակայության, տվյալ երկրի քաղաքական իշխանության դեմ այնպիսի առնվազն տեղեկատվա-քարոզչական հռետորաբանության ու գրոհի պայմաններում, ինչպիսին Հայաստանում է: Եթե կա, ապա, համենայնդեպս, այդպիսի երկրի մասին տեղեկատվությամբ այդքան էլ հարուստ չէ լրահոսը:

Կասկածից վեր է այն, որ քաղաքականությունը չի դադարել որևէ երկրում, և բոլոր երկրներում էլ կորոնավիրուսի դեմ կառավարությունների գործողությունները ենթադրելու են քաղաքական որոշակի հետևանք, որոշակի պլյուս կամ մինուս: Եվ անկասկած է, որ նրանց քաղաքական մրցակիցները չեն հապաղելու օգտվել որևէ հնարավորությունից, որ կտա համաճարակը: Ամբողջ հարցն, անշուշտ, կարմիր գծերն են կամ նշաձողերը, որոնք Հայաստանում երբեք չեն եղել բարձր, բայց համաճարակի այս օրերին ընկել են շատ ավելի: Ընդ որում, եթե նշաձողը գցողները կարծում են, որ դա լինելու է ի վնաս լոկ քաղաքական ղեկավարությանը, ապա այստեղ սխալվում են չարաչար, եթե, իհարկե, չեն գործում չարամիտ դիտավորությամբ: Դիտավորություն, երբ իրականացնողներին հետաքրքիր է ոչ թե հետկորոնավիրուսային Հայաստանը, ոչ թե Հայաստանը կորոնավիրուսից դուրս բերելը, այլ հենց դրա փլատակների տակ թողնելը: Որովհետև նշաձողային ավերածությունը, որ կարող է տեղի ունենալ ներկայիս «դիսկուրսի», թույլ չի տալու որևէ մեկին թագավորել դրա վրա: Ըստ այդմ, նշաձողերի անկումը կարող է հետաքրքրել միայն այն ուժերին, որոնց չի հետաքրքրում հայկական ինքնիշխան պետականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում