Այսоր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հաստաբուն ծառն ընկել է ընթացող, 41-ամյա Արման Ոսկանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև տապալված ծառին է բախվել 35-ամյա Նորայրի Շագոյանի վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորներ, 10-ամյա Անահիտ, 5-ամյա Կարո Ոսկանյաններից, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ոսկանյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կ. Ոսկանյանը, բժիշկների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: