Նախագահ Պուտինը պատմել է 1999 թվականի այն իրադարձությունների մասին, երբ դեսանտային զորամիավորման կողմից գրավվել էր Կոսովոյի «Ստալին» օդանավակայանը: «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ նա ասել է, որ մինչ օպերացիայի սկսելը նրա կարծիքն է հարցրել Գլխավոր շտաբի պետ գեներալ Անատոլի Կվաշնինը: Այն ժամանակ Պուտինը Ավտանգության խորհրդի քարտուղարն էր:
Նրա խոսքերով, Կվաշնինը բացատրել է, որ ռուսական զորքերն ինչ որ մի ժամանակ պետք է Կոսովոյից դուրս գան, «բայց սակարկելու տեղ կունենան»: Պուտինը նշել է, որ իրեն հայտնի էր, որ Կվաշնինը «չի համարձակվել դա համաձայնեցնել պաշտոնատար անձանց», ՊՆ-ի հետ: Իսկ Պուտինի հետ նա քննարկել է այդ հարցը եւ օժնդակություն ստացել:
«Ես նրան հենց այդպես էլ ասացի. «Եթե դու դա նպատակահարմար ես գտնում, այդպես էլ արա»,-ասել է Պուտինը: