ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել մոսկովյան հիվանդանոցից, ուր նա տեղափոխվել էր բժիշկների խորհրդով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Արմեն Ջիգարխանյանի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանին:
«Արմեն Բորիսովիչին դուրս են գրել, նա արդեն տանն է: Ամեն ինչ լավ է»,-ասել է նա:
Դերասանի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել հունիսի 8-ին: Ըստ Սողոմոնյանի, բժիշկները Ջիգարխանյանին խորհուրդ էին տվել գտնվել բժիշկների հսկողության տակ, անցնել բուժման կուրս:
Վերջին 2 տարվա ընթացքում սա 84-ամյա Ջիգարխանյանի վեցերորդ հոսպիտալացումն է: