Ղազախստանի առողջապահության նախարար Ելխան Բիրթանովը վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է հիվանդանոցում: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ցավոք, սա ասիմպտոմատիկ ձև չէ, այնպես որ, հոսպիտալացվել եմ ինֆեկցիոն հիվանդանոցում»,- գրել է Բիրթանովը:
Նախարարը նշեց, որ չնայած սանիտարական բոլոր խիստ միջոցառումներին, միշտ էլ ռիսկեր կան հատկապես նրանց համար, ովքեր հեռակա աշխատել չեն կարող: