Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

«Չեմ կիսում պատանեկան լավատեսությունը, որ անցյալին վերադարձ չկա. դա ինդուլգենցիա է դարձել ապաշնորհությունը արդարացնելու համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, Վազգեն Մանուկյանը օրերս Երևանում առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի և Հրանտ Բագրատյանի հետ, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների հետ, որոնց անունները, սակայն, չի նշվում: Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ հանդիպումների նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը:

Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք այս հանդիպումները և, ըստ Ձեզ՝ արդյո՞ք, առհասարակ, քաղաքականություն վերադառնալու և դրա մեջ ակտիվ դերակատարում ստանձնելու որևէ շանս ունեն այս անձինք:

– Սկսենք վերջին դրույթից։ Պարոն Մանուկյանը և պարոն Բագրատյանը՝ չունեն։ Պարոն Կարապետյանի դեպքում՝ պիտի համընկնեն բազմաթիվ գործոններ, այդ թվում և իր անձնական ցանկությունը, Ռուսաստանի հայ օլիգարխիայի հաշվարկները և այլն։

Բայց արդյո՞ք հանդիպումների նպատակը կոնկրետ անձանց քաղաքականություն վերադառնալն է։ Կարծում եմ, որ առաջին հերթին քննարկվում է տվյալ հանգամանքներում իշխանափոխության նպատակահարմարությունն ու հնարավոր գործիքակազմը։

Ըստ իս՝ առաջնային նպատակը, որի ուղղությամբ և աշխատանք է տարվում, դա 2020-ին հարիր «96 թ. Վազգեն Մանուկյան» հիշեցնող երևույթի փնտրտուքն է։ Մի անձնավորության, որն ընտրողի մոտ չի ասոցացվի մերժված ռեժիմի հետ, այլ կներկայացվի որպես այլընտրանքային հեղափոխական կոնցեպտի կրող։ Այստեղ կարևորը «կներկայացվի» բառն է, որովհետև իրական նպատակներն ու կապերը լիովին այլ են լինելու։ Պոստմոդեռնիստական շրջանի, սիմուլյատիվ՝ կեղծագործված «Վազգեն Մանուկյան»։

– Եթե դիտարկենք, թե հանդիպման նպատակն իրականում եղել է կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը, ապա, ընդհանրապես, ի՞նչ կապ ունեն այս մարդիկ դրա հետ, ի՞նչ կարող են նրանք անել այս պայմաններում, կամ արդյո՞ք իրենք հասարակական հեղինակություն ու վստահություն վայելող այն անձնավորություններ են, որոնց շուրջ կարող է քաղաքացիական մոբիլիզացիա տեղի ունենալ:

– Կարծում եմ՝ պարզեցինք, որ խոսքը ոչ թե հանրային մոբիլիզացիայում իրենց դերակատարության մասին է, այլ քաղաքական և տնտեսական դասի մի մասի վրա իրենց հեղինակության կիրառման մասին։ Իսկ որ այդ մարդիկ որոշակի անցած ուղի ունեն, կապեր՝ անհերքելի է։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս խմբին նախկին վարչապետներից միանան նաև, օրինակ, Խոսրով Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը: Եթե այո, ապա Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ կարող է նրանց միավորել, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ:

– Հնարավոր համարում եմ, բայց իմաստը չեմ տեսնում։ Յուրօրինակ ձևավորվող «Ակսակալների խորհուրդը» միայն կտուժի նման հավելումներից։ Չէի ուզի լինել այն քաղաքական լիդերի տեղը, որի մուտքը՝ որպես Փաշինյանի այլընտրանք, հրապարակավ կպաշտպանեին ձեր նշած գործիչները։ Իսկ պարոն Աբրահամյանի դեպքում, ԲՀԿ նախագծի մեջ ներդրվելը շատ ավելի տրամաբանական կլիներ։

Տեսեք, նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ցանկացած քաղաքական նախագիծ հարաբերական առավելություն ունի։ Որպեսզի ստեղծվի քաղաքական միավոր, որը, տեսականորեն, գոնե մեկ ձայն ավելի կստանա, քան պայմանական «Իմ քայլը»՝ ահռելի ջանքեր և միջոցներ են հարկավոր։ Հարկավոր է նաև «բոլորը մինուս Փաշինյան» համաձայնություն, որպեսզի ԱԺ անցած այլ խմբեր գերադասեն միանալ օլիգարխիկ ընդդիմությանը, այլ ոչ թե «Իմ քայլին»։

Սա է այս փուլի քննարկումների իմաստը։ Իսկ «ժողովուրդ», «քաղաքացիներ»… դրանք այս սերնդի գործիչների համար բացարձակապես արհամարհված և երկրորդական բաներ են։

– Ձեր դիտարկմամբ, ի՞նչ կապ կարող է ունենալ այս ամենը ներքաղաքական մյուս գործընթացների՝ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի, Միքայել Մինասյանի, ՀՅԴ-ի նախաձեռնած միասնական կամ առանձին-առանձին ճակատներով գործող իշխանությանը թիրախավորելու և վերջինիս դեմ պայքարելու գործընթացների հետ:

– Կապն ուղղակի է։ Միևնույն, իրենց համար ակնհայտ, խնդիրը փորձում են լուծել տարբեր կողմերից։ Այստեղ ուշագրավ է ՀՅԴ պահվածքը։ Սկզբնական փուլում միանալով պարոն Մանուկյանի շուրջ ձևավորվող «Վերնատուն» նախագծին, այժմ հայտնվել են Մինասյան-Վանեցյան ձևաչափում։ Կարծում եմ՝ սա «նաղդը նիսյայից» տարբերելու տասնամյակներով հղկված բնազդի արդյունք է։ Կարծում եմ, որ այդ ձևաչափը պետք է ավելի ուշադիր մշտադիտարկվի։

– Պարոն Հովհաննիսյան, վերոնշյալ այս անձինք ու քաղաքական ուժերը կարո՞ղ են որևէ լուրջ արդյունքի հասնել կամ, ընդհանրապես, ազդեցություն ունենալ ներքաղաքական իրավիճակի վրա:

– Անկեղծ ասած, չեմ կիսում այն պատանեկան լավատեսությունը, որ անցյալին վերադարձ չկա և այլն։ Դա մի տեսակ ինդուլգենցիա է դառել ապաշնորհությունը և անհոգությունը արդարացնելու համար։ Եթե չձևավորվի ժողովրդավարական և ազգային ընդդիմություն, և, իհարկե, եթե կառավարությունը շարունակի խոշոր սխալներ գործել, ապա ամեն բան հնարավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում