Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

1918-ին Բաքվում իշխանություն էր ձևավորվել՝ հայազգի Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, իսկ Ալիևը զառանցում է Երևանը Հայաստանին «փոխանցելու» մասին

Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, հերթական անգամ հրապարակայնորեն խոսել է Հայաստանի Հանրապետության տարածքների և մասնավորապես Երևանի նկատմամբ ադրբեջանական հավակնությունների մասին: Ս. թ. մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ, հանդիպելով «բռնի տեղահանվածների» հետ, Ալիևը խոսել է 1918 թվականին հիմնված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) մասին՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այդ հանրապետությունը ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ ու այդքան արագ անկում ապրեց: Հենց այս համատեքստում էլ Բաքվի բռնապետը անդրադարձել է հայկական տարածքներին՝ հայտարարելով, թե իբր նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Երևանը, ավելի ճիշտ՝ «Իրավանը», փոխանցել է Հայաստանին:

«Հանրապետությունը ամբողջությամբ չէր վերահսկում Ադրբեջանի տարածքը: Անշուշտ, մենք չպետք է մոռանանք այն մասին, որ ԱԴՀ-ի առաջին որոշումներից մեկը Իրեվանը՝ մեր հին քաղաքը, Հայաստանին փոխանցելն էր: Դա ոչ մի արդարացում չունի և չի կարող ներվել», – հավանաբար դեմքի շատ լուրջ արտահայտությամբ հայտարարել է Ալիևը:

Որոշ դիտարկումներ

  • Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, և գուցե նման դեպքերում ճիշտ կլիներ սահմանափակվել այն եզրակացությամբ, որ գործ ունենք Ադրբեջանում լայնորեն տարածված քաղաքական շիզոֆրենիայի կամ մասսայական փսիխոզի հերթական դրսևորման հետ, որը սովորաբար բերում է հայատյացության և հակահայկական տարբեր գործողությունների: Շատերն էլ կասեին, որ չարժե լուրջ ընդունել Ալիևին ու նրա ասածները և լավագույն դեպքում կարելի է արձագանքել նրան կարեկցող ժպիտով:

 

  • Բայց չմոռանանք, որ գործ ունենք տարածաշրջանում ռազմաքաղաքական լուրջ վտանգ ներկայացնող և Հայաստանին ուղղակիորեն սպառնացող ագրեսոր մի պետության հետ, որն, այնուամենայնիվ, առաջնորդվում է շատ հստակ ռազմավարությամբ և հեռահար քաղաքական նպատակներով՝ ինչքան էլ որ դրանք մեր աչքին անհեթեթություն կամ զառանցանք թվան: Եվ այս իմաստով, կարծում ենք, հարցն արժանի է պատմաքաղաքական քննության՝ առաջին հերթին ճշմարտությունը վեր հանելու ու ցույց տալու և երկրորդ հերթին՝ որոշակի հետևություններ անելու համար:

 

  • Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հարցով: Կոնֆլիկտի տիրույթում կան տարբեր հարցեր, խնդիրներ, կնճիռներ, որոնք այս կամ այն կերպ մնում են երկու կողմերի պատմաքաղաքական հիշողության մեջ և իրենց արմատներով հասնում են մինչև 20-րդ դարի սկիզբ և մասնավորապես 1918 թվական, երբ հիմնադրվեցին Հայաստանի Հանրապետությունը և ԱԴՀ-ն:

Առանցքային հարցադրումներ

  • Թե ինչ ծանր վիճակում էր այն ժամանակ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի քաոսային վիճակ էր ողջ տարածաշրջանում և ի՞նչ ուժերի ջանքերով ստեղծվեց «Ադրբեջան» կոչվող արհեստածին պետությունը՝ կարևոր հարցեր են, որոնք ընդհանուր առմամբ տեղավորվում են մեր այս քննարկման համատեքստում:

 

  • Ինչո՞ւ է այս պետությունը ստացել «Ադրբեջան» անվանումը, եղե՞լ է արդյոք այս տարածքներում «Ադրբեջան» անունով երկիր կամ որևէ կազմավորում, որտեղի՞ց է փոխառվել այս տեղանունը և ի՞նչ նպատակներով՝ կանդրադառնանք ստորև:

 

  • Հոդվածի կարևոր հարցերից է նաև այն, թե ինչո՞ւ է Բաքվի բռնապետը խոսում Երևանի մասին և մեր մայրաքաղաքն անվանում «Իրեվան» կամ «Իրավան»:

 

Ադրբեջանի տարածքային հավակնությունները ՀՀ-ին

Հիշենք, որ ինչպես այսօր է Ադրբեջանը իր թիվ 1 թշնամին համարում Հայաստանն ու հայ ժողովրդին՝ դրանից բխող ամեն տեսակի ագրեսիվ գործողություններով, այնպես էլ Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության գրեթե ողջ ընթացքում՝ 1918-20 թթ., Ադրբեջանը ռազմական ագրեսիվ քաղաքականություն էր վարում Հայաստանի դեմ՝ թուրքական, հետո նաև բոլշևիկյան զորքերի օգնությամբ փորձելով իր կազմի մեջ ընդգրկել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրը, Նախիջևանը և այլ տարածքներ, որոնք պահպանեցին իրենց վիճելի կարգավիճակը մինչև տարածաշրջանի խորհրդայնացում և լուծվեցին Մոսկվայի միջամտությամբ: Ու թեև Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմը Հայաստանի Հեղկոմին ուղղած պաշտոնական ուղերձում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվել են Հայաստանի ԽՍՀ բաղկացուցիչ մաս, այդուհանդերձ, հետագա ամիսներին դեպքերն այլ ընթացք ստացան. Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանին, և միայն Զանգեզուրը՝ ներկայիս Սյունիքը, մնաց Հայաստանի կազմում՝ շնորհիվ Գարեգին Նժդեհի գլխավորած հերոսական ու համառ պայքարի: Ու եթե Հայաստանում չեն մոռանում Նախիջևանի մասին, ապա Ադրբեջանում էլ չեն մոռանում Զանգեզուրի մասին, և Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է դրա մասին նաև հրապարակայնորեն: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2019 թ. հոկտեմբերին՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական համաժողովին, որը գումարվել էր Բաքվում: Ալիև հայտարարեց, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Հայ մասնագետներն էլ անմիջապես նկատեցին, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ առաջին անգամ հնչում է պանթյուրքիստական երանգ:

Հենց այս համատեքստում էլ Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է Երևանի, Զանգեզուրի, Սևանի և Հայաստանի այլ տարածքների մասին՝ որպես «ադրբեջանական պատմական հողերի»: Օրինակ, 2016 թ. դեկտեմբերին Ալիևը հայտարարել էր, թե «մենք կվերադառնանք Երևան խաղաղ ճանապարհով»:

Մի կողմ թողնենք հույզերն ու մեր ազգային զգացմունքները և փորձենք հարցը ենթարկել օբյեկտիվ պատմագիտական, փաստագրական, պատմալեզվաբանական և պատմաքաղաքական վերլուծության:

Որտեղի՞ց է գալիս Ադրբեջան անունը. տարածքային հավակնություն Իրանին

Նախ՝ «ադրբեջանական պատմական հողերին» և Ադրբեջան պետության ծագմանը վերաբերող ընդհանուր հարցի մասին: Ադրբեջանի Հանրապետությունն այսօր տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը և ամենայն լրջությամբ խոսում «պատմական Ադրբեջանի» և «պատմական ադրբեջանական հողերի» մասին: Բայց կարո՞ղ է արդյոք պատմության և պատմական հողերի մասին խոսել մի ժողովուրդ, որը մինչ օրս չի կայացել որպես ազգ և հստակեցրել իր ազգային ինքնությունը, որովհետև պարզ չէ՝ «ադրբեջանցին» ազգությա՞ն, թե՞ քաղաքացիության ինքնանվանումն է: Եվ կարո՞ղ է արդյոք Հայաստանի նկատմամբ ինչ-որ հավակնություններ ներկայացնել և «պատմական հողերի» մասին խոսել մի պետություն, որը, որպես այդպիսին, իր ներկայիս զբաղեցրած տարածքներով նախկինում՝ մինչև 1918 թվականը, պարզապես գոյություն չի ունեցել: Այլ խոսքերով՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում մինչև ԱԴՀ-ի հռչակումը «Ադրբեջան» անունով կազմավորում չի եղել և այս տարածքը պատմականորեն «Ադրբեջան» չի կոչվել: Եղել է պատմական Աղվանքը, եղել է Առանը, եղել է Շիրվանը, բայց ոչ Ադրբեջան: Դա կարելի է հեշտությամբ ստուգել բաց աղբյուրներով, առցանց հանրագիտարաններով:

Իսկ «Ադրբեջան» տեղանունը, եթե հարցին նայենք պատմալեզվաբանական տեսանկյունից, Իրանի հյուսիսում գտնվող Ատրպատական երկրամասի (հնագույն անվանումը՝ Ատրոպատենա կամ Մարաստան, հին պարսկերեն՝ Āturpatkān, պահլավերեն Āturpātākān, դասական պարսկերեն՝ Āδarbāδāgān/Āδarbāyagān) արաբերեն տառադարձման (հնչում է՝ Atharbaijan, արաբերեն՝ أذربيجان) փոխառությունն է, որը գալիս է 10-րդ դարի արաբ պատմիչ ալ-Մասուդիի աղբյուրներից: Իսկ ԱԴՀ-ի հիմնադիրներն այս պետությանը Ադրբեջան անվանումն են տվել, ամենայն հավանականությամբ, իրանական Ատրպատականը կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում՝ «Իրանական Ադրբեջանը» հետագայում Ադրբեջանին միացնելու հույսով: Սրա մասին մի առիթով 1919 թ.-ին խոսել է ռուս ականավոր արևելագետ Վ. Բարտոլդը:

«Երևան»-ի տառադարձումը. փոխառություն պարսկերենից

Իսկ ինչ վերաբերում է Երևանը «Իրավան» անվանելուն, ապա սա էլ փոխառություն է պարսկերեն Iravān ձևից, քանի որ պարսկերենում Երևան տեղանունը հենց այդպես է հնչում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում շատ հստակ գրել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ «նույնիսկ Երևանի անվանման՝ ադրբեջաներենում գործածական İrəvan տարբերակը թյուրքական չի կարող լինել շատ պարզ պատճառով՝ դրանում խառնված է ձայնավորների ներդաշնակության օրենքը, ուստի ադրբեջաներենում այն վստահաբար փոխառություն է պարսկերեն ایروان [Iravān] ձևից»:

Մեկ այլ կապ Իրանի հետ

Բայց Երևանի հարցը, լեզվաբանական կողմից բացի ունի շատ ավելի կարևոր՝ պատմաքաղաքական կողմ, որը կրկին կապված է Իրանի հետ: Ալիևն ասում է, թե ԱԴՀ-ի առաջին որոշումներից մեկը եղել է «իրենց հին քաղաքը»՝ Երևանը, Հայաստանին «փոխանցելը»: Նման պնդումն, իհարկե, հնչում է առնվազն որպես զառանցանք կամ սովորական տգիտություն: Բայց քանի որ գործ ունենք Ադրբեջանի՝ թշնամական պետության հետ, որը Հայաստանի դեմ վարում է ոչ միայն ռազմաքաղաքական, այլև տեղեկատվական շատ հստակ ու համակարգված պատերազմ՝ սուտն ու կեղծիքը օգտագործելով որպես կարևոր գործիքներ, փորձենք հասկանալ՝ գործ ունենք պատմության սովորական կեղծմա՞ն, թե՞ նաև պատմական փաստերի խեղաթյուրված ընկալման հետ: Այլ խոսքերով՝ հարցին կնայենք նաև զուտ ադրբեջանական տեսանկյունից:

Երևանը՝ վերջին 500 տարիներին. պատմական ակնարկ

Նախ, իհարկե, պատմական փոքրիկ անկարկ կատարենք և փորձենք պարզել, թե իրավաքաղաքական ի՞նչ կարգավիճակ է ունեցել Երևանը վերջին հարյուրամյակներին:

  • 16-րդ դ. սկզբին պարսից Սեֆյան դինաստիայի հիմնադիր Իսմայիլ 1-ին շահը գրավում է Արևելյան Հայաստանի տարածքը: Կազմավորվում է Երևանի կուսակալությունը(պարսկերեն՝ Beglarbegi-e Īravān), որը գոյատևում է 1501-1724 թթ.:
  • Դրանից հետո Երևանը, ինչպես և Արևելյան Հայաստանի շատ այլ տարածքներ ենթարկվում են թուրքական ասպատակությունների և կարճ ժամանակով անցնում են Օսմանյան տիրապետությանը: Բայց շուտով Իրանում իշխանության եկած Նադիր շահը՝ Աֆշարիների դինաստիայի հիմնադիրը, հետ է գրավում տարածքը՝ այն կրկին միացնելով Պարսկաստանին: 1747 թվականին Երևանի կուսակալության տարածքի վրա ձևավորվում է Երևանի խանությունը (1747-1828 թթ.):
  • 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը գրավում են Երևանը:
  • 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներով պատմական Մեծ Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները կամ Արևելյան Հայաստանը դուրս է գալիս Պարսկաստանի կազմից և միացվում Ռուսական կայսրությանը:
  • 1828 թ. մարտի 21-ին ցար Նիկոլայ 1-ինի հրամանագրով կազմակերպվեց «Հայկական մարզ» վարչական միավորը, որի մեջ ընդգրկվեցին Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես նաև Օրդուբադի գավառը:
  • 1849 թվականին ցարի հրամանագրով կազմավորվում է Երևանի նահանգը (ռուսերեն՝ Эриванская губерния), որի մեջ մտնում են Հայկական մարզի տարածքը և Շիրակի գավառը:
  • 1918 թ. մայիսի 28-ին հռչակվում է անկախ Հայաստանի Հանրապետությունը և Երևանը դառնում է նորանկախ հայկական պետության մայրաքաղաքը:

Պատմության յուրացման ադրբեջանական մեթոդները

Ինչպես տեսնում ենք՝ Երևանը, մինչև Առաջին Հանրապետության կազմավորումը, եղել է օսմանյան, պարսկական և ռուսական տիրապետության տակ: Ուրեմն ի՞նչ «փոխանցման» մասին է խոսքը: Պարզ է, որ ծիծաղելի կլինի նշված ժամանակաշրջանների կապակցությամբ ուղղակիորեն ադրբեջանական ինքնության մասին խոսելը, և եթե փորձում ենք հասկանալ ադրբեջանական ընկալումները, ապա պիտի խոսենք պայմանական ինչ-որ ժողովուրդների կամ պատմական կազմավորումների մասին, որոնց հետ ժամանակակից ադրբեջանցիներն իրենց կապում են կամ իրենց համարում են նրանց հետնորդները և հետևաբար տվյալ տարածքը համարում են իրենց «պատմական հողը»՝ ինչպես, օրինակ, պատմական Աղվանքի դեպքում: Ժամանակից Ադրբեջանը իրականում ո՛չ էթնիկ և ո՛չ էլ կրոնական կապ չունի պատմական Աղվանքի հետ: Աղվանից ժողովուրդները, ինչպես հայտնի է, քրիստոնյա էին, ընդ որում՝ առաքելական, իսկ էթնիկ առումով շատ բազմատարր էին, բայց համենայն դեպս թուրքական էթնոսի հետ ոչ մի առնչություն չունեին:

Թե ի՞նչ եղան հետո այդ ժողովուրդները, ձուլվեցին, կոտորվեցին, թե վերացան՝ այլ հարց է: Աղվանական որոշ ժողովուրդներ, ինչպես, օրինակ, ուդիները, մինչ օրս էլ կան ժամանակակից Ադրբեջանի տարածքում: Բայց դա չէ հարցը: Հարցն այն է, որ Ադրբեջանը, իրեն հռչակելով Աղվանքի ժառանգորդ, իր տարածքում պահպանված պատմական հայկական հուշարձանները, օրինակ՝ եկեղեցիները հայտարարում է աղվանական՝ դրանք յուրացնելու և հայկական հետքը վերջնականապես վերացնելու նպատակով:

Բայց վերադառնանք նախորդ հարցադրմանը: Այո՛, եղել է Երևանի կուսակալությունը կամ խանությունը, որը մտել է Պարսկաստանի կազմի մեջ, և զուգահեռաբար եղել է Շիրվանի կուսակալությունը կամ խանությունը (զբաղեցրել է ներկայիս Ադրբեջանի տարածքի մի մասը)՝ կրկին պարսկական տիրապետության տակ: Նույն հաջողությամբ եղել է Երևանի նահանգը, որտեղ, այո՛, ապրել են զգալի թվով թուրքախոս մուսուլմաններ, բայց նաև եղել են Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները, որտեղ ապրել են մեծ թվով հայեր, այդ թվում՝ Բաքու քաղաքում, որտեղ հայերը մեծ ազդեցություն ունեին: Իսկ դրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ այդ շրջանում դեռ չկային ազգային պետություններ և կովկասյան ժողովուրդները շատ խառն էին ապրում: Նույն ձևով 19-20 դդ․ հայերը մեծ թիվ էին կազմում և քաղաքական, հասարակական ու մշակութային լուրջ ազդեցություն ունեին տարածաշրջանային մեկ այլ խոշոր կենտրոնում՝ Թիֆլիսում։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարում մեզ պատմական հայկական տարածք կամ Հայաստանի մաս համարել նույն Բաքուն ու Թիֆլիսը, առավել ևս որ ի տարբերություն պայմանական «ադրբեջանցիների»՝ հայկական ինքնությունը շատ վաղուց արդեն ձևավորված և ճանաչված գործոն էր ողջ տարածաշրջանում։

Երևանի խանությունը պարսկական վարչական միավոր էր

Անդրադառնալով թեմային՝ պատմաքաղաքական և ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ասում է, թե ամբողջ խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանցիները իրենց կապում են 16-18 դդ. գոյություն ունեցած իրանական Սեֆյան պետության հետ՝ հաշվի առնելով այն ենթադրությունը, որ Սեֆյան արքայատոհմը թյուրքական ծագում ուներ և սերում էր իրանական Ատրպատականից: Եվ հետևաբար Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ մտած մի քանի տասնյակ խանությունները, այդ թվում՝ Երևանի խանությունը, մեխանիկորեն դառնում եոն «ադրբեջանական»: Այլ խոսքերով՝ կրկին գործ ունենք այլոց պատմությունը յուրացնելու և դրա հիման վրա սեփական պատմությունն ու ինքնությունը ստեղծելու սովորական ադրբեջանական գործելաոճի հետ:

«Խնդիրը նրանում է, որ գոյություն է ունեցել Երևանի խանություն կոչվածը, իրենք էլ համարում են, որ Երևանի խանությունը ադրբեջանական պետական միավոր է՝ ինչպես մյուս խանությունները՝ Նախիջևանի խանությունը, Գանձակի խանությունը, Ղարաբաղի խանությունը, Ղարադաղի խանությունը, Ուրմիայի, Շաքիի, Շիրվանի, Ղուբայի խանությունները, և այլն։ Մոտ 20 խանություն է գոյություն ունեցել, այդ թվում՝ Երևանի խանությունը, որը դրանց մեջ համեմատաբար ավելի խոշորն էր։ Հիմա սրանք համարում են, որ Երևանի խանությունը ադրբեջանական պետական միավոր է, Երևանի խանությունը իրենց պատմությունն է, և այլն։ Աբսուրդ է, որովհետև ամենից առաջ սկսենք նրանից, որ Երևանը «Ադրբեջանում» չէր՝ ինչքան էլ իրանական Ատրպատականը լայն մեկնաբանենք։ Սա՝ առաջինը։ Երկրորդն էլ՝ Երևանի խանությունը պարսկական պետության վարչական միավոր էր և կապ չուներ գոյություն չունեցած «ադրբեջանական ազգ», «Ադրբեջան» պետության հետ», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Մհեր Հակոբյանը՝ ընդգծելով, որ Երևանի խանությունում ապրել են շատ քիչ թվով՝ իշխող վերնախավը կազմող, վարչական կառուցվածքի մեջ ընդգրկված պարսիկներ, բայց բնակչության հիմնական մասը հայեր էին։

Օրինակ, Երևանի 1727 թ․ պաշտպանության ժամանակ հայերը մոտ 10․000 զինվոր են տրամադրել, ինչը նշանակում է, որ քաղաքում հայերի թիվը մոտ 70-80․000 էր։

«Ամբողջ գաղտնիքը նրանում է, որ Երևանի խանությունը մինչև վերջ չհստակեցված կարգավիճակ է ունեցել։ Երբ կենտրոնական իշխանությունը թուլացել է, իր անկախությունը մեծացել է։ Երբ կենտրոնական իշխանությունը ուժեղացել է, իր անկախությունը թուլացել է։ Դա բոլոր խանություններին է վերաբերում՝ Գանձակի, Ղարաբաղի, Նախիջևանի, Շաքիի, Շիրվանի, Ղուբայի և այլ խանություններ։ Մանավանդ ներկայիս Ադրբեջանի տարածքում՝ Կուր գետի ձախ ափին, շատ մանր խանություններ են եղել, ընդ որում՝ այդ խանությունների մի մասը լեզգիական բնույթ են ունեցել, մի մասը՝ ավարական։ Ասենք, Ղուբայի խանությունում լեզգիներն են իշխող դեր ունեցել էթնիկ իմաստով։

Հիմա ո՞րն է այստեղ անհեթեթությունը։ Առաջինը՝ Երևանի խանություն կոչվածը, Նախիջևանի խանություն կոչվածը, Ղարաբաղի խանություն կոչվածը պարսկական վարչական միավորներ են եղել և մաս են կազմել սկզբում Սեֆյանների, հետո՝ Աֆշարիների, Ղաջարիների պետությանը։ Սեֆյանները, Աֆշարիները, Ղաջարիները իշխող դինաստիաներն են։ Եվ քանի որ նրանք թույլ են եղել՝ կենտրոնական իշխանությունը թուլացել է և տեղական իշխանությունները ուժեղացել են։ Այդպես է եղել, մասնավորապես, 18-րդ դ․ երկրորդ կեսին՝ 1750-1790-ական թթ․։

Հիմա ադրբեջանցիները, մի կողմից, դա չեն ընդունում, մյուս կողմից ասում են, թե դրանք «ադրբեջանական» կազմավորումներ են եղել։ Բայց նույնիսկ եթե Ադրբեջան համարենք իրանական Ատրպատականը, ամեն դեպքում Երևանը և Արևելյան Հայաստանի տարածքները Ատրպատականում չէ։ Իրենց տրամաբանությամբ՝ ողջ Արևելյան Հայաստանը, ըստ էության, «իրենց Ատրպատականն է»։ Էլ չեմ ասում, որ Երևանի բնակչության հիմնական մասը եղել են հայեր, դա ապացուցված է հազար ու մի փաստերով։ Իշխող վերնախավն էլ եղել են պարսիկներ։ Բայց այս դեպքում «պարսիկ» հասկացությունն էլ է անորոշ, որովհետև «պարսիկ» մենք կոչում ենք իներցիայով»։

«Ադրբեջանցի ազգ» հասկացություն գոյություն չունի

Մհեր Հակոբյանը շեշտում է, որ, իհարկե, կարող էր այս կամ այն խանը թյուրքական ծագում ունենալ, բայց եթե նա ինչ-որ թյուրքական արմատներ ունի՝ դա չի նշանակում, որ նա «ադրբեջանցի» է կամ իր կառավարած խանությունը «ադրբեջանական» է, քանի որ «ադրբեջանցի» հասկացությունն էլ է շատ անորոշ։

«Ադրբեջանցի» հասկացություն, ազգ կոչվածը մինչև հիմա չկա։ Տեսեք, թե սրանք ինչ խարդախություն են անում․ թուրքմեններին ու թուրքերին, որոնք Սեֆյանների իշխող վերնախավում իրոք դեր ունեին, մեխանիկորեն համարում են «ադրբեջանցի», բայց իրականում «ադրբեջանցի» ազգ մինչ օրս չկա։ «Ադրբեջանցին» անձի պետաիրավական կապն է։ Օրինակ, ես հայ եմ, գնամ Ադրբեջան, քաղաքացիություն ստանամ՝ կդառնամ «ադրբեջանցի»։ Ինչպես Ռուսաստանի դեպքում՝ «россиянин»-ը (ռուսաստանցի), որը պետաիրավական հասկացություն է։ Կրկնում եմ՝ «ադրբեջանցի ազգ» հասկացություն գոյություն չունի։ Նույնիսկ նրանց էթնոնիմը, ազգային անունն է արհեստական՝ «ադրբեջանցի»։ Նույնն է, որ մենք ասենք՝ գյումրեցի ազգ կա՞, թե՞ չկա։ «Ադրբեջանցին» Ադրբեջան պետության բնակիչն է։ Ո՞ւր էր քո Ադրբեջան պետությունը 1904 թվին։ Չկա՛ր։ Էլ ի՞նչ «ադրբեջանցի»։ Իսկ մեր պարագայում, անկախ նրանից՝ Մեծ Հայքի կամ Անիի թագավորությունը կլինի, թե ոչ, հայը մի՛շտ կա», – ընդգծեց մեր զրուցակիցը։

Բաքվի կոմունան՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ

Իսկ եթե գանք 20-րդ դարասկզբի իրադարձություններին և մասնավորապես 1918 թվականին, ապա ամենազավեշտալին այն է, որ Բաքվի ներկայիս «խանության» միապետը՝ Իլհամ Հեյդարօղլուն, որն առանց որևէ կոնկրետ փաստի, հայտարարում է, թե իբր ԱԴՀ-ն իր առաջին իսկ որոշումներից մեկով, որպես «լավություն», Երևանը «փոխանցեց» Հայաստանին, բայց իրականում այն քաղաքում՝ Բաքվում, որտեղ այսօր պարոն Ալիևը գահակալում է, ինչպես մեր զրուցակից Մհեր Հակոբյանն է ասում՝ «հայերն էին տիրություն անում»: Ավելին, 1918 թ գարնանը այստեղ կոմունիստական իշխանություն է ձևավորվում՝ հայազգի (!) Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։

Խոսքն, իհարկե, Բաքվի կոմունայի մասին է, որն ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցավ: Եթե ավելի ճշգրիտ լինենք՝ 1917 թ. նոյեմբերին՝ Հոկտեմբերյան հեղաշրջումից մեկ շաբաթ անց, Բաքվում կազմավորվում է բանվորական, գյուղացիական և զինվորական դեպուտատների խորհուրդը, որն ավելի ուշ գլխավորում է հայ բոլշևիկ Ստեփան Շահումյանը: 1918 թ. մարտին այստեղ արյունալի բախումներ են լինում, բայց հեղափոխական ուժերը կարողանում են ճնշել մուսավաթականների խռովությունը և ամրապնդել խորհրդային իշխանությունը Բաքվում: Ընդ որում՝ դա տեղի է ունենում հայկական Դաշնակցություն կուսակցության զորաջոկատների ակտիվ աջակցությամբ (!): 1918 թ. ապրիլին Բաքվի խորհրդարանը ձևավորվում է գործադիր իշխանության մարմին՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը (Ժողկոմխորհ), որի նախագահ է ընտրվում Ստեփան Շահումյանը: Բաքվի Ժողկոմխորհը պահպանում է իր իշխանությունը մինչև հուլիսի վերջը, երբ քաղաքին են մոտենում թուրքական զորքերը: Թե ինչ ողբերգական վախճան ունեցան Բաքվի 26 կոմիսարները, նրանց թվում՝ նշանավոր հեղափոխական Ստեփան Շահումյանը, հավանաբար բոլորն են հիշում: Այսօր սա ֆանտաստիկ թվացող պատմություն է, բայց Ադրբեջանի տարածքում հայկական ազդեցությամբ պետականության ձևավորումն այն ժամանակ միանգամայն իրական էր՝ դեպքերի փոքր-ինչ այլ ընթացքի դեպքում: Հիմնական գործոններից մեկն, իհարկե, թուրքական զորքերի միջամտությունն էր, որն էլ օգնեց ԱԴՀ-ին հաստատելու իր իշխանությունը:

Հավանաբար Բաքվում հայերի դերակատարության փաստը խորը հետք է թողել ադրբեջանական քաղաքական վերնախավի շատ ներկայացուցիչների, այդ թվում՝ Ալիևի պատմական հիշողության մեջ, այդ պատճառով էր նա այդպիսի դառնությամբ ու ատելությամբ խոսում Ստեփան Շահումյանի մասին ս թ փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ։

Այս համատեքստում Մհեր Հակոբյանը նշում է․ «Եթե Հայաստանի Հանրապետությունը կայացավ մայիսյան հերոսամարտերի ու հատկապես Սարդարապատի շնորհիվ, Վրաստանի Հանրապետությունը ուներ իր պատճառները, ապա Ադրբեջանի Հանրապետությունը կայացավ, ըստ էության, թուրքական զենքի, Նուրի Փաշայի զորքերի շնորհիվ, որոնք ուղղակիորեն Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն հռչակեցին, որի մասին Դենիկինը իր հուշերում ասում է․ «Արհեստական, չեղած պետություն է»։ Այս ամենի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց ես շատ եմ ցավում, որ մեր պետությունը այս հարցերին ուշադրություն չի դարձնում, և այս հարցերը լուսաբանելու փոխարեն՝ զբաղված են մանր-մունր վեճերով, մեկօրյա թեմաներով»։

Երկարաժամկետ հեռանկարում Ալիևը մեծ վնաս է կրելու իր ստից

Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտարարության քաղաքական նշանակությանը՝ Մհեր Հակոբյանն ասում է, որ ամենից առաջ ինքը նմանատիպ հայտարարությունները կգնահատեր էթնոմշակութային առումով. «Այսինքն՝ իրենք ուղղակի պարզ կասկածի տակ են դնում հայերի գոյության իրավունքը։ Շատ պարզ։ Պարզապես հայերի ու Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ են դնում։ Ալիևին չի հետաքրքրում ո՛չ քո պատմությունը, ո՛չ քո Մաշտոցը, ո՛չ Սեֆյան Պարսկաստանը, ո՛չ էլ մի ուրիշ բան: Նա այս պահին ռեալ գործ է անում: Նա իր ազգակիցներին, իր էթնոսին ոգևորում է, այդ սուտը լցնում է նրանց ուղեղը, կարճաժամկետ թմրանյութով դոպինգ է տալիս իր ժողովրդին, բայց երկարաժամկետ հեռանկարում նա շատ մեծ վնաս է կրելու այդ ստից: Սակայն քանի որ նա կարճաժամկետ խնդիրներ է լուծում՝ կարճաժամկետ դոպինգ է տալիս իր ժողովրդին և մեծ հաշվով՝ ուզում է արմատից կտրել Ղարաբաղի նկատմամբ մեր հավակնությունները, որովհետև իր տեսանկյունից՝ եթե «Երևանն է իրենը», ապա ի՞նչ խոսել արդեն Ղարաբաղի մասին»։

Տեղեկատվական պատերազմի դաշտում թերանում ենք

Հենց այս համատեքստում էլ վերլուծաբանը անդրադառնում է հարցի քաղաքական և ռազմաքաղաքական ասպեկտներին՝ նշելով, որ ամեն ինչ ծայրահեղ պարզ է՝ պիտի ուժե՛ղ լինենք՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և մեր դիրքերը պահելու համար:

Ռազմականապես մենք ու մեր բանակը, իհարկե, շատ ուժեղ է և իր գործը փայլուն է կատարում: Բայց, ցավոք, առայժմ թույլ ենք ժամանակակից պատերազմների մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր ճակատում՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, որտեղ, ինչպես տեսանք, Ադրբեջանը շատ ակտիվ է գործում՝ փորձելով հող նախապատրաստել Հայաստանի ոչ միայն տարածքային, այլև էթնոմշակութային կլանման համար: Մհեր Հակոբյանը այս առումով շատ կարևոր է համարում ոչ միայն մասնագիտական ու լրատվական շրջանակների, այլև լայն հանրության ներգրավվածությունն ու տեղեկացվածությունը: Ասում է՝ ազգի 95 տոկոսը չի հետաքրքրվում այս հարցերով:

«Այս մասին պետք է խոսել: Ազիզյանների սերիալների, կորեական հիմարությունների, հնդկական սերիալների փոխարեն պետք է այս մասին խոսել: Փաստերով, քարտեզով, վերլուծություններով հագեցած հաղորդումներ պատրաստել և անընդհատ շրջանառել: Մանավանդ որ մենք ճիշտ ենք, ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում