Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Բանդիտական ռեժիմի մնացորդները սեփական ժողովրդի կողմից աղբարկղը նետվելուց հետո դասեր չեն քաղել. Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվացել են ՀՀ իշխանությունների հրաժարականը պահանջող ուժերը։ Նախ այդ մասին խոսեց Միքայել Մինասյանը, ապա ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասածն էլ, ըստ էության, նույնն է՝ կառավարության կազմի 100 տոկոսանոց փոփոխություն։ Ինչպե՞ս կբնութագրեք  առկա ներքաղաքական իրավիճակը։

– Այդ բոլոր մարդիկ նախկին բանդիտական ռեժիմի ներկայացուցիչներն են։ Ես հիշում եմ՝ երբ Վանեցյանին ու Օսիպյանին Փաշինյանը ուժայիններում պաշտոն տվեց՝  բոլորս զարմանք ապրեցինք. օձը բերել մտցրել էր իր ծոցը, որ խայթե՞ր։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ դուրս եկանք։ Նրանց բոլորին ես համարում եմ նախկին քոչարյանասերժական ռեժիմի մնացորդներ։ Սեփական ժողովրդի կողմից աղբարկղը նետված նախկին ռեժիմի մնացորդները փոխանակ իրենց տխրահռչակ անցյալից դաս քաղեին, սկսել են համախմբվել տարբեր խմբակներում ու կառույցներում, որտեղ օրուգիշեր զբաղված են Հայաստանի անվտանգությանը վնաս հասցնող հրապարակումներով։ Ովքե՞ր են Հայաստանի անվտանգությանը վնաս հասցնող օգտատերերը՝ իհարկե, իրենք։ Իրենք իրենցից որևէ լուրջ ուժ չեն ներկայացնում, իրենց միավորում է միայն կուտակած թալանի կորստի վտանգը։ Սրանց համար մարդկային կյանքերից հազարապատիկ անգամ կարևոր է  հարստության կորստի վտանգը։ Սրանք ժամանակին տեսել են իշխանության համը։ Գիտեն, որ իշխանությունը կարող են օգտագործել որպես իրենց ու յուրայիններին հարստացնելու միջոց։ Մենք  նոր իշխանավորներին ասել ենք՝ ցանկացած նոր իշխանություն, երբ նախկինների հանցանքը  խորապես չի բացահայտում ու չի պատժում, դատապարտված է։ Նախկիններն այդպիսով ավելի են լկտիանում։ Մենք չպետք է թույլ տանք, որ բանդիտները լկտիանան ու հետ գան։ Եթե այդ բանդիտները հետ գան, հայ ժողովուրդը կորցնելու է պետականությունը ու այլևս որևէ քաղաքական ուժի չի հավատալու։

Աշխարհահռչակ Բուլգակովի ստեղծագործություններից մեկում պրոֆեսորը բժշկական միջամտությամբ շանն ուզում է  մարդ դարձնել։ Շունը փողկապ է կապում, անդամագրվում ժամանակակից կուսակցություններից մեկին։ Պրոֆեսորն ասում է՝ ինձ հաջողվեց դա անել։ Բայց հետո, երբ շունը կատու է տեսնում, սկսում է հաչել։ Պրոֆեսորն ասում է՝ չհաջողվեց, շանը մարդ դարձնել հնարավոր չէ։ Իսկ Հայաստանում, ահա, ստացվում է, որ հնարավոր է մարդուն շուն սարքել։ Շուն են դառնում, որ իրենց թալանը պաշտպանեն։ Փոխանակ պետության, ժողովրդի զարկերակը զգան՝ իրենց կուտակածն են ուզում պաշտպանել։ Շուն են դարձել ոչ թե հայրենիքը պաշտպանելու, այլ գողացածն ու թալանածը պաշտպանելու համար։

– Տպավորություն է, որ իշխանությունը ԲՀԿ-ի հանդեպ բավականին բարեհաճ գտնվեց, ինչո՞ւ է այս փուլում Ծառուկյանին պետք այս իշխանության հրաժարականը։

Այդ կուսակցությունը գաղափար չունի, գոյատևում է փողով ու արտաքին ուժերի ազդակներով։ Ռուսական շրջանակների՝ չորրորդ, հինգերորդ էշելոնի մարդիկ հրահանգ են իջեցնում, սրանք էլ ոգևորվում են դրանից։ Ծառուկյանի գլխավոր ֆինանսիստին՝ Սեդրակ Առուստամյանին, կալանավորել են, Ծառուկյանը զգում է, որ օղակը սեղմվում է ու մոտենում է իրեն։ Ինքը նախահարձակ է լինում, որ հետագայում Քոչարյանի նման հայտարարի, որ քաղբանտարկյալ է։ Երբ ամեն ինչ դուրս գա ջրի երես՝ Նաիրա Զոհրաբյանն ու մնացածը հայտարարելու են, որ Ծառուկյանը քաղբանտարկյալ է։ Ես զարմանում եմ՝ Գագիկ Ծառուկյանը լավ գործարար է, ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ։ Լավ գործարար է, բայց քաղաքական գործիչ չի եղել ու չի էլ դառնա, լավ կլիներ, որ զբաղվեր բիզնեսով։ Հիմա Ծառուկյանը ասպարեզ է եկել երկու պատճառով՝ ռուսական շրջանակներն այստեղ ուզում են անկայուն իրավիճակ ստեղծել, քանի որ իշխանություն փոխել չեն կարող։ Իրենց նպատակն է  Փաշինյանի վարկանիշը գցել ու թիմի ներսում խուճապ ստեղծել։

– Կարծում եք՝ հնարավոր կլինի՞ թիմը պառակտել։

Իրենք դրա վրա աշխատում են։ Վերլուծաբաններն ասում են՝ 20-30 հոգի հնարավոր է  դավաճանեն, փախնեն մյուս խումբ։ Քանի որ ահռելի գումարների են տիրապետում՝ հնարավոր է «Իմ քայլից» պատգամավորներ գնեն։ Մինչև Ազգային ժողովը չգրավեն ՝ոչնչի հասնել չեն կարող։ Իրենք ելնում են այդ տրամաբանությունից։ Ծառուկյանը գիտի, որ այդ ոսկյա բլուրները ազնիվ ճանապարհով չի դիզել, ուրեմն դրա տակ կան հանցանքներ։ Հիմա Ծառուկյանը նախահարձակ է լինում, որովհետև մինչև հիմա Նիկոլը հատկապես Ծառուկյանի նկատմամբ մեղմ վարվեց։ Նրանք էլ մտածում են՝ թույլ է, պետք է գործել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում