Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

«Արտահանման ծավալները չեն կրճատվել, սակայն կարող ենք ունենալ ծավալի աճի կանգ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։

-Պարոն Մխչյան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս իրավիճակում ի՞նչ դժվարությունների  առջև են կանգնած արտահանողները, ոլորտում ի՞նչ պատկեր է տիրում։

– Նոր խնդիրներ, որպես այդպիսին, ի հայտ չեն եկել․ պարզապես  հիմա սահմանակետերում  բեռներն ու  բեռնափոխադրողներին շատ խսիտ ստուգումների են ենթարկում, ինչը այս պայմաններում նորմալ  երևույթ է։ Հիմա միակ դժվարությունն այն է, որ, երբ  ԵԱՏՄ երկրներից վարորդները գալիս են, դիցուկ՝ Ռուսաստանից բեռ են բերում Հայաստան և վերադառնում են, այնտեղ այդ մարդկանց պարտադիր կարանտինի մեջ են պահում, որի արդյունքում վարորդների սակավության խնդիր է առաջանում։ Սա էլ իր հերթին հանգեցնում է գնային որոշակի տատանումների, այսինքն՝ բեռնափոխադրման  ինքնարժեքը  թանկանում է։ Սովորաբար ամռան սեզոնին գները շատ ավելի մատչելի են լինում, բայց այս տարի այդ  չարաբաստիկ կորոնավիորիրուսի պատճառով ահա այսպիսի փոփոխություն ունենք։ Մնացյալ ամեն ինչը նորմալ է։

– Այսինքն հնարավո՞ր է, որ Ձեր այս նշած խնդրի, ինչպես նաև տնտեսական ներկա ճգնաժամով պայմանավորված  արտահանման ծավալների  նվազում լինի, թե՞ կկարողանանք խուսափել այս խնդրից։

– Ներկա դրությամբ՝  մեր գյուղատնտեսական ապրանքները շատ լավ տեմպով արտահանվում են․ մի նրբություն ասեմ՝  այս տարի ելակը մեր մոտ 1 կգ-ն արժի  1500-1700 դրամ և  տևական  ժամանակ է, ինչ պահպանվում է այս գինը, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ արտահանվում է այս ելակից, այսինքն՝  դրա պահանջարկը շատ է, ուստի  արժեքն էլ  չի նվազում։ Նույնը վերաբերում է նաև այլ մրգերին ու պտուղ-բանջարեղենին։ Շուտով  կբացվի նաև ծիրանի սեզոնը և կսկսենք ծիրանն էլ արտահանել և մնացած ամեն ինչն էլ շարունակաբար այսպես իր հունով  գնալու է։ Կարող եմ ասել, որ նույնիսկ որոշ սեգմենտներում այսօր արտահանման աճ ենք արձանագրել։

– Իսկ կոնկրետ որո՞նք են այդ սեգմենտները։

– Օրինակ՝ նախկինում մենք երբեք ալկոգել արտահանած չկայինք, բայց այսօր սկսել ենք մեծ քանակությամբ ալկոգել արտահանել․ բազմաթիվ նոր ձեռնարկություններ են ստեղխվել, որոնք զբաղվում են ալկոգելի արտադրությամբ և արտահանում են ԱՊՀ երկրներ։ Բացի սրանից՝ առաջիկայում սկսենք նաև բժշկական դիմակներ արտահանել, որովհետև, եթե մինչ այսօր մենք  ունեինք  դիմակի ընդամենը մեկ  արտադրամս, հիմա դրանք արդեն մի քանիսն են, որոնք մեծ քանակությամբ արտադրելու ու արտահանելու են։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ այսպես կարող ենք հասկանալ՝  վիրտուալ ձևով թվում է, թե ամեն ինչ կանգ է առել, բայց իրականում դա այդքան էլ այդպես չի,  ամեն բան իր նախնական պլանավորված ձևով ընթանում է։ Այստեղ միակ բանը, որ մի փոքր խանգարում է՝ ռուբլու արժեզրկումն էր, սակայն այս տարի այս հանգամանքն էլ այդքան մեծ ազդեցություն չունեցավ,  ճիշտ է՝ մի որոշ ժամանակահատված թանկացում տեղի ունեցավ, սակայն հետո դա էլ կարգավորվեց  և մեր ներկայիս գներն ընդունելի են  ԵԱՏՄ տարածքում։

Ոլորտի  ներկայացուցիչների, տնտեսագետների կողմից մտահոգություններ են հնչում, որ, օրինակ, հայկական  կոնյակը, գինին, մշակվող պահածոներն ու այլ տիպի ապրանքներ, եթե հիմա սկսենք նվազեցնել դեպի Ռուսաստան դրանց արտահանման ծավալները, ապա մեր փոխարեն այլ երկրներ կմտնեն ռուսական շուկա և կզբաղեցնեն մեր տեղը։ Սա պատճառաբանվում է նրանով, որ  մթերումների ծավալն այս տարի նույնը չի լինի, քանի որ մթերող կազմակերպությունների մոտ  կան ֆինանսական խնդիրներ ու անորոշություն հետագայի նկատմամբ, չգիտեն, թե այս ճգնաժամն ինչքան կարող է  տևել։  Դուք կիսո՞ւմ եք այս մտահոգությունները։

– Բնականաբար, համաձայն եմ։ Անշուշտ, բացառված չէ, որ  կարող ենք ունենալ նաև այդպիսի  պատկեր, սակայն  հիմիկվա դրությամբ  մեզ որևէ խանգարող բան չկա, որ շարունակենք մեր այդ ապրանքատեսակների արտահանումը,  որովհետև կան նախապես կնքված պայմանագրեր, կան  պարտավորություններ, որոնք մենք պետք է կատարենք։ Այսինքն՝ այստեղ խնդիրն ընդամենն այն է, որ այդ մարդիկ կարող են այս իրավիճակում այլևս նոր հաճախորդներ չունենալ, նոր պայմանավորվածություններ ձեռք չբերել, նոր գործարքներ չկնքել, որովհետև հասկանալի է, որ բոլորի մոտ էլ կա որոշակի զգուշություն, զսպավածություն և այո՛, նաև անորոշություն ապագայի նկատմամբ, չգիտեն՝ ինչ է իրենց առաջիկայում սպասվում և  հնարավոր կլինի արդյոք նոր պայմանագրեր կնքել, թե ոչ։ Հետևաբար այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք ունենալ ծավալների աճի կանգ, բայց այն պայմանավորվածությունները, որոնք արդեն իսկ  կան՝ չենք կարող  չկատարել։

– Իսկ կանխատեսումներ ունեք, թե ե՞րբ, ի՞նչ ժամկետներում նոր պայմանագրեր կարող են կնքվել և նաև մեր կառավարությունը ի՞նչ կարող է անել այս իրավիճակում, որպեսզի ոլորտում անցանկալի հանգամանքներ ի հայտ չգան։

-Երբ որ կորոնավիրուսի այս համավարակը կանցնի ու աշխարհը կվերականգնվի։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա մեր կառավարությունն այսօր ինչ կարող էր անել՝ արդեն արել է։ Մեր կառավարությունը ԱՄՆ-ի կամ Եվրոպայի կառավարությունը չի, մեր պետական բյուջեում միլիարդավոր, տրիլիոնավոր դոլարներ չկան, որ բաժանենք մարդկանց ու ասենք՝ գնացեք ապրեք ձեր համար։ Այստեղ խնդիրն այն է, որ  ամեն մեկն ինքը պետք է  հասկանա, թե ինչպես վարվի այս իրավիճակում։ Դրա համար էլ ասում ենք, որ թող գյուղացիական  կոոպերատիվներ ստեղծեն, թող միավորվեն  իրար  հետ, որ կարողանան զարգացում ունենալ, կարողանան  ընդլայնել իրենց գործունեությունը, բայց մեր ժողովուրդը չի ընդունում, չի ընկալում դա։ Ամեն մեկը յուրովի է մտածում, դրա համար էլ այսօր ունենք 3 միլիոն վարչապետ, 3 միլիոն նախարար ու վարչության պետ, բոլորը  գիտնական են դարձել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում