Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Տրամադրված ռեսուրսները համապատասխանում են մեր կարողություններին. ավելին անելու պարագայում՝ ծայրահեղությունների մեջ հայտնվելու ռիսկ կա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը:

-Պարոն Քթոյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերը: Որքանո՞վ են ճիշտ ընտրված խոցելի, թիրախային խմբերը և արդյո՞ք արդյունավետ են այդ միջոցառումներն իրականացվում:

-Այդ ծրագրերի արդյունավետության մասին խոսելը դեռևս վաղ է: Երբ կամփոփվեն արդյունքներն՝ այդ  ժամանակ  նոր հնարավոր կլինի կոնկրետ գնահատականներ տալ: Պետք է նկատենք, որ մեզ մոտ պետական աջակցության տրամադրման գործիքների մեջ, իրականում, որևէ նոր բան չի հորինվել և դրանք  բոլորը այն ավանդական գործիքներ են, որոնք սովորաբար կիրառվում են նման իրավիճակներում: Այստեղ հիմնական խնդիրն այն է, թե պետությունն ինչ ծավալի  միջոցներ է տրամադրում հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար. բոլորս էլ գիտենք, որ մեզ մոտ այդ  գումարը մոտ 150 միլիարդի չափ է, որը, ըստ էության, կարող ենք ասել համապատասխանում է մեր տնտեսական ներուժին և մեր հնարավորությունների սահմաններում է: Որքան էլ որ մենք գործ ունենք տնտեսական ճգնաժամի հետ, այդուհանդերձ, ճգնաժամն ունի յուրահատկություն, որը ստիպում է մեզ մտածել, որ ավանդական այն մոտեցումները, որոնք  կիրառվում են  սովորական ֆինանսական-տնտեսական ճգնաժամերի  դեպքում՝ դրանց վերջնարդյունքն այս պարագայում  դեռ  անհայտ է: Այսինքն՝ նախկինում  աջակցության գործիքների կիրառումը խթանում էր առաջարկը կամ պահանջարկը և շատ արագ տնտեսական հավասարակշռությունը վերականգնվում էր, սակայն այստեղ մենք ունենք նաև առողջապահական խնդիր և վիրուսով պայմանավորված ճգնաժամ, հետևաբար   կարելի է ասել, որ այս պայմաններում  իրենց արդյունավետությունը լիակատար ապահոված  գործիքներ  չկան: Բոլոր պետություններն էլ այս ճանապարհով են հիմա անցնում, ուստի չենք կարող ասել, թե որն է այսպիսի դեպքերում հաջողված կամ անհաջող  միջազգային փորձը, անգամ հակահամաճարակային միջոցառումների մասով որևէ միանշանակ  մոտեցում չկա, թե որ ուղին է ավելի ճիշտ՝ չինակա՞նը, թե՞ եվրոպականը: Պետք է հասկանանք, որ այսօր մարդկային քաղաքակրթությունը նման իրավիճակները հաղթահարելու փորձի կուտակման խնդրի առջև  է կանգնած և պետք է կարողանա, պետք է ձգտի  հնարավորինս շուտ  լուծել այս խնդիրը: Եթե  դիտարկենք մեր կառավարության հակաճգնաժամային տնտեսական քաղաքականությունը, ապա մենք նույնպես փորձում ենք հավասարակշռություն հաստատել առաջարկն ու պահանջարկը խթանող գործիքների կիրառման միջև: Բավարար է այսքանը, թե ոչ՝ կախված է միայն այն բանից, թե որքան երկար կարող է ձգվել կորոնավիրուսային այս ճգնաժամը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում 2019թ-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ մասնավոր հատվածը դեռևս  չի հաղթահարել այս ճգնաժամից դուրս գալու ժամանակահատվածի շոկը, և երբ  արդեն կառավարությունում սկսեն քննարկել, թե ինչպես այդ կազմակերպությունները պետք է վերականգնվեն, այդ ժամանակ էլ հնարավոր է նոր լուծումներ գան՝ իրենց համապատասխան առանձնահատկություններով: Ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի այս հայտարարությունը, ըստ Ձեզ՝ ի՞նչ նոր լուծումների մասին է խոսքը:

-Նոր լուծումներ ասելով կարծում եմ, որ արդեն իսկ առկա գործիքներին դա չի վերաբերում, այսինքն՝ կա՛մ առաջարկին կա՛մ պահանջարկին են միտված լինելու այդ նոր լուծումները, պարզապես այս անգամ գուցե  ծածկույթի առումով դրանք տարբեր լինեն, որովհետև, երբ կառավարությունը նախաձեռնում էր այս հակաճգնաժամային միջոցառումները՝ կար անհայտություն, թե այս ամենն ինչքան կտևի: Հետևաբար հենց առաջին իսկ օրից այս միջոցառումների թիրախը տուժած անձիք և ոլորտներն էին, որոնց տուժելը ակնհայտ էր բոլորի համար: Ակնհայտ է, որ ճգնաժամը գնալով երկարում է, հետևաբար  անհրաժեշտ է երկրորդ, երրորդ  էտապի միջոցառումներ, որոնք արդեն այս  երկարատևությամբ պայմանավորված՝ կարող են դառնալ նոր  խոցելի ոլորտներին տրվող  աջակցություն: Ըստ իս՝ նախարարի հայտարարությունը սրան է միտված և ես  շատ դրական եմ գնահատում, որ կառավարությունը հընթացս փորձում է նոր ոլորտներ ներգրավել աջակացության տրամադրման համար, որովհետև այս կերպ  ավելի շուտ կհաջողվի հաղթահարել  այս ճգնաժամային փուլը:

Պարոն Քթոյան, Ձեզ մասնագիտական տեսանկյունից   որքանո՞վ է բավարարում կամ գոհացնում կառավարության աշխատանքն  այս պայմաններում:

-Խնդիրը այն է, թե սահմանափակումների պարագայում պետությունն ինչքան ռեսուրսներ տրամադրելու հնարավորություն ունի. տրամադրված ռեսուրսները համապատասխանում են մեր պետության կարողություններին, ավելին տրամադրելը՝ շատ դժվար կլինի, հատկապես այն դեպքում, երբ չգիտես, թե այս իրավիճակը որքան կշարունակվի: Այսինքն՝ այս առումով կառավարության մինչ այս պահի  գործողությունները տեղավորվում են աշխարհում առկա միջին տրամաբանության մեջ: Այսուհանդերձ, ավելին անելու կարիքը կա, դա բոլորս էլ հասկանում ենք , սակայն մյուս կողմից էլ՝ այստեղ ծայրահեղությունների մեջ ընկնելու ռիսկը կա: Ավելի շատ աջակցությունը կարող է լինել ավելի շատ մարդկային ռեսուրսների ներգրավմամբ, ինչպես օրինակ եղավ 2007-2008 թթ-ին, որի արդյունքում մեր արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվեց: Իսկ հիմա մենք արդյո՞ք պատրաստ ենք այս գինը վճարել՝ դժվար է պատասխանել: Ամեն դեպքում հուսով եմ, որ սրա անհրաժեշտությունը չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում