Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նոր մանրամասներ ՀՕՊ համալիրների գնման գործարքից. «Օսա-ԱԿՄ»-ները ձեռք են բերվել Հորդանանից՝ կրկնակի անգամ էժան գնով

Առցանց մամուլում նոր տեղեկություններ են հրապարակվել ՀՀ Զինված ուժերը նախորդ տարի՝ 2019 թվականին համալրած զինտեխնիկայի՝ «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) նոր խմբաքանակի գնման գործարքի մասին, որի շուրջ Սերժ Սարգսյանի փեսան էր աղմուկ բարձրացրել՝ հարցը դարձնելով հանրային քննարկման առարկա: Պարզվում է, որ նոր կառավարությունը տվյալ զինտեխնիկան միջնորդի միջոցով ձեռք է բերել Հորդանանից և ի հեճուկս Միքայել Մինասյանի պնդումների՝ դրա համար վճարել է շատ ավելի ցածր գին, քան նախկինում առաջարկել էին Ռուսաստանը և Բելառուսը: Այս հարցերի շուրջ Հանրային հեռուստատեսության եթերում խոսել է ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ամենից առաջ ընդգծելով, որ բանակի սպառազինման թեման հանրային-քաղաքական քննարկման դաշտ բերելն այնքան էլ ճիշտ չէ:

Մինչ այդ գործարքի վերաբերյալ մանրամասներ էին հրապարակել InfoPort.am-ը և Sputnik Արմենիան՝ հերքելով Մինասյանի պնդումներն ու մեղադրանքները:

Իսկ ի՞նչ էր ասել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը: Մինասյանն ասել էր, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «ոմն Դավիթ Գալստյանի» հետ միասին, ներգրավված է «կոռուպցիայի» և «զենքի անօրինական վաճառքի» մեջ: Մինասյանի խոսքերով՝ «Օսա-ԱԿ» համալիրները «բարոյապես հնացած» են և չարժեր դրանց համար 27 մլն դոլար վճարել: Ավելին, երկրի նախկին «թիվ 1 փեսան», ով, ի դեպ, այժմ հետախուզման մեջ է, հայտարարել էր, թե Հայաստանը արտոնյալ պայմաններով զենք-զինամթերք է գնում Մոսկվայից և հետո դրանք վաճառում է երրորդ երկրների:

Այս մեղադրանքները, նախ, հերքեցին Փաշինյանի կողմնակիցները: Մասնավորապես, Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Հովսեփ Ղազարյանը գրել էր, որ նախկին իշխանություններն էլ Սերժ Սարգսյանի օրոք ցանկացել են ձեռք բերել «Օսա-ԱԿ» տեսակի ՀՕՊ համակարգեր և դրանց համար հատկացրել են 30 մլն ԱՄՆ դոլար, սակայն գործարքը ձախողվել է: Իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարությունը ավելի պակաս գումարով՝ 27 մլն դոլարով, կարողացել է ձեռք բերել ոչ թե «Օսա-ԱԿ», այլ ավելի արդիական՝ «Օսա-ԱԿՄ» մոդիֆիկացիայի զենիթահրթիռային համալիրներ, ընդ որում՝ 15 միավորով ավելի, քան նախատեսված է եղել նախկինում:

Հիմա էլ տարբեր լրատվականներ են անդրադառնում այս թեմային և հղում անելով իրենց անանուն աղբյուրներին՝ ներկայացնում են իրական պատմությունը: Այս աղբյուրների տեղեկություններն ու Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունները հնարավորություն են տալիս կազմելու ամբողջական պատկերը:

Այսպես, հաստատվեց այն վարկածը, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը գնել է ոչ թե «Օսա-ԱԿ», այլ ավելի արդիական՝ «Օսա-ԱԿՄ» մոդելի ԶՀՀ-ներ, որոնք հետո նաև վերանորոգվել ու կատարելագործվել են: Ընդ որում, ուշագրավ է, որ խորհրդային արտադրության այս զինտեխնիկան ձեռք է բերվել ոչ թե նախկին խորհրդային երկրներից, այլ Հորդանանի Թագավորությունից: Նշվում է, որ ՀՕՊ-ի՝ հակաօդային պաշտպանության համար նախատեսված այս համակարգերը ձեռք են բերվել միջնորդ ընկերության միջոցով:

Հորդանանը «Օսա-ԱԿՄ»-ները վաճառքի է հանել մի շարք այլ զինատեսակների հետ միասին՝ մեկ փաթեթով: Դրանք հիմնականում խորհրդային արտադրության տարբեր զենքեր և զինտեխնիկաներ են, մասնավորապես՝ մեծ քանակությամբ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ:

«Վաճառքն իրականացվել է մրցույթային կարգով 2017 նոյեմբերի 2-ին: Մրցույթը հաղթել է բուլղարական ընկերություն, որն էլ արդեն գնած զենքերը տեսակավորել է և ՕՍԱ-ԱԿՄ-ները առաջարկել է գործարար Դավիթ Գալստյանի ընկերությանը: Բուլղարական ընկերությունից ձեռք բերելով ՕՍԱ-ԱԿՄ-ները` վերջինս արդեն տեղում սկսել է դրանց նախնական տեխնիկական վերանորոգումը և նախապատրաստությունը Հայաստան տեղափոխելու համար: Առհասարակ Դավիթ Գալստյանի ընկերությունը Հորդանանում զենքի առևտրի մեծ փորձ ունի:

Հատկանշական է, որ մինչ այս Հորդանանի հետ նրա ռազմական գործարքները որևէ առնչություն չեն ունեցել Հայաստանի Հանրապետության հետ: Նյութին կից նկարները ապացուցում են այս ինֆորմացիայի իսկությունը: Ձեռք բերված զենքերը համապատասխան մասնագետները մոտ վեց ամիս կարգի են բերել, որոշակի վերանորոգում կատարել, բերելով այնպիսի վիճակի, որ դրանք իրենց ընթացքով տեղափոխվեն և բարձրանան ինքնաթիռները», – գրում է InfoPort.am-ը:

Այս շաբաթ Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակներում թեմային անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ սպառազինության ձեռքբերման թեման հանրային քննարկումների, առավել ևս՝ քաղաքական շահարկումների առարկա դարձնելը ճիշտ չէ:

Եվ եթե կա ենթադրյալ կոռուպցիա այս ոլորտում, ապա կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցով, ու կարելի է այդ պրոցեսն ամբողջությամբ իրականացնել օրենքի սահմաններում:

Իսկ ինչ վերաբերում է «Օսա-ԱԿՄ» համալիրներին՝ Հովհաննիսյանն ասել է, որ ըստ պայմանագրի՝ 27 մլն դոլարով ձեռք է բերվել 35 միավոր «Օսա-ԱԿՄ», ընդ որում՝ շատ ավելի ցածր գնով, քան առաջարկել էին Ռուսաստանը և Բելառուսը: Մասնավորապես, եթե Ռուսաստանն ու Բելառուսը առաջարկել էին 1 միավորը մոտ 1.5-2 մլն դոլարով, ապա Հորդանանից գնելու պարագայում 1 միավոր «Օսա-ԱԿՄ»-ը արժեցել է 600 հազար դոլար: Եվ փաստացի ստացվում է, որ առնվազն կրկնակի անգամ էժան գնով ենք հակաօդային պաշտպանության համակարգերը:

Պաշտպանության նախարարի նախկին խոսնակը նաև հերքել է այն լուրերը, թե գնված տեխնիկան «փչացած է» կամ պիտանի չէ: Հովհաննիսյանի խոսքերով՝ սրանք այլև բազային «Օսա-ԱԿՄ»-ներ չեն, քանի որ կապիտալ վերանորոգման և կատարելագործման են ենթարկվել հայաստանյան գործարաններում:

«Այդ պայմանագիրը, ինչի մասին մենք խոսում ենք, շատ հստակ ունեցել է պահանջներ՝ համակարգերը գնվում են, տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրում դրանք կատարելագործվում, մոդեռնիզացվում են այդ նույն պայմանագրի մեջ, այսինքն՝ գնորդը, ավելի ճիշտ՝ մատակարարը ՊՆ-ին փոխանցում է Հորդանանից ձեռք բերված, իր հաշվին տրանսպորտով տեղափոխված, Հայաստանում հայաստանյան ռազմարդյունաբերական գործարաններում կապիտալ վերանորոգած և կատարելագործած համալիրները: Իմիջիայլոց, ինքն այլևս բազային «Օսա-ԱԿՄ» չէ, այն «Օսա-ԱԿՄ» է՝ պլյուս հայաստանյան կատարելագործումները, որոնք մենք յուրացրել ենք տարիներ առաջ՝ մեր ունեցած «Օսա-ԱԿՄ»-ների համար: Եվ այդ պայմանագրի մեջ այս ամեն ինչը մտնում է: Մենք ձեռք ենք բերում սա: Որպեսզի ավելի պարզ բացատրեմ զուտ գնային սեգմենտը՝ պայմանագիր է կնքվել 27 մլն դոլարով, ձեռք ենք բերել 35 «Օսա-ԱԿՄ» համալիր:

2007-2008 թթ.-ից մենք հետաքրքրվել ենք «Օսա-ԱԿՄ»-ների ձեռք բերմամբ արտադրող պետությունից՝ Ռուսաստանից, մեր գործընկերներից Բելառուսն է ժամանակին առաջարկել մեզ նման համակարգեր, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջինը այդ համակարգերի 1 միավորի գինը մոտավորապես 1-ից 2 մլն դոլար է՝ կախված իր վիճակից, հետը եկող հրթիռների քանակից, և այլն, և այլն: Եվ եթե Ռուսաստանը, Բելառուսը մեզ առաջարկել են 1 միավորը՝ մոտավորապես 1.5-2 մլն դոլարով, ապա հիմա մենք փաստացի Հորդանանից ձեռք ենք բերել վերանորոգել, կատարելագործել, մտցրել ենք սպառազինություն այդ համակարգերը 1 միավորը՝ մոտավորապես 600 հազար դոլարով: Հիմա համեմատեք՝ 1.5-2 մլն դոլար, 600 հազար դոլար: Սա է իրականությունը: Փաստացի ստացվում է, որ առնվազն կրկնակի անգամ քիչ ենք տվել», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը նաև հաստատել է մեր նախորդ հոդվածում նշված այն վարկածը, որ թեև Սերժ Սարգսյանի փեսան հայտարարում է, թե ձեռք բերված «Օսա-ԱԿՄ»-ը «նախնադարյան», «բարոյապես հնացած» զենք է, բայց Արցախի Պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները հենց «Օսա-ԱԿՄ»-ով են ապրիլի 21-ին ոչնչացրել Ադրբեջանի կողմից ուղարկված «Օրբիտեր-3» նորագույն անօդաչու թռչող սարքը:

«Այդ զենքերը այս պահին գտնվում են ՀՀ Զինված ուժերի սպառազինության մեջ, կանգնած մարտական հերթափոխի և կատարում են իրենց խնդիրները: Դրանք այն զենքերն են, որոնք ընդամենը մի քանի շաբաթ առաջ խոցել են ադրբեջանական ամենավերջին մոդելի ԱԹՍ-ներից մեկը՝ «Օրբիտեր-3», – նշել է Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում