Tuesday, 16 04 2024
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Պաշտպանության նախարարն ի ցույց դրեց օրակարգի սնանկությունը

Հայաստանի ներքաղաքական կյանքի բուռն աշխուժացումը, որ նկատվում է կորոնավիրուսին զուգահեռ, միաժամանակ բավականին ակնառու է դարձնում այդ ներքաղաքական կյանքի բովանդակային սնանկությունը: Ներքաղաքական թեժ իրավիճակը ըստ էության չունի բովանդակություն, չունի հեռանկարային գաղափարական և հայեցակարգային օրակարգ: Դրա պարզ վկայությունն օրերս տեղի ունեցածն էր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներքաղաքական թեժ ֆոնին հրապարակեց Հայաստանի Զինված ուժերի զարգացման և անվտանգության իր տեսլականը: Դրանում շոշափվում էին հայկական պետականության ռազմա-քաղաքական անվտանգության կարևորագույն խնդիրներ ու ասպեկտներ: Ի՞նչ քաղաքական արձագանքի է արժանացել պաշտպանության նախարարի հրապարակված տեսլականը, քաղաքական ո՞ր ուժն է փորձել այն վերածել քաղաքական քննարկումների և բանավեճերի առարկայի, ո՞ր ուժն է փորձել դիտարկել տեսլականն իր պատկերացումների և հայեցակարգերի շրջանակում, արժանացնել հավանության կամ ընդդիմախոսել, բայց բովանդակային, գաղափարական, մասնագիտական դաշտում: Եղե՞լ է այդպիսի փորձ, օրինակ, խորհրդարանական ներկայություն ունեցող երեք քաղաքական ուժերի շրջանակում՝ սկսած այդ թվում նաև «Իմ քայլը» մեծամասնությունից: Եվ առավել ևս «Իմ քայլը» մեծամասնությունից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հենց այդ մեծամասնության ձևավորած կառավարության պաշտպանության նախարարն է ներկայացրել կարևորագույն փաստաթուղթ, որի քաղաքական օրակարգային կապիտալիզացիան պետք է լիներ, թերևս, հենց մեծամասնության թիվ մեկ անելիքը:

Խոսել խորհրդարանական ընդդիմության մասին ևս ավելորդ է, քանի որ անցնող երկամյա ընթացքում այդ ընդդիմությունը դույզն իսկ չի ցուցաբերել լրջագույն գաղափարական-հայեցակարգային քաղաքական պայքարի, ռազմա-քաղաքական պատասխանատու ընդգրկումով քաղաքականության պատրաստակամություն և անգամ ցանկություն: Փոխարենը, մենք տեսնում ենք քաղաքական «օրակարգ»՝ կրկնվող անվերջ փոխադարձ մեղադրանքներով, բնորոշումներով ու հռետորաբանությամբ, մեզ շրջապատող աշխարհի ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական գերարագ փոփոխության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում