Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ 2022 թվականին «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում միայն տասը ֆիլմ կմրցեն, գրում է «Կինոպոիսկ»-ը:
Նշվում է, որ կազմակերպության կանոնադրության մեջ արդեն կատարվել են փոփոխությունները: Նախկինում մասնակիցների թիվն ամեն տարի փոփոխվում էր:
Նաև, պրոդյուսերների հետ համատեղ, Ակադեմիան կանոններ կմշակի՝ աջակցելու ոլորտում աշխատող մարդկանց բազմազանությանը։