Monday, 05 06 2023
Առեղծվածային դեպք․ Երևանի Արգիշտիի լճում հայտնաբերվել են սատկած տարբեր չափի բազմաթիվ ձկներ
10:30
Ուկրաինան սկսել է հակահարձակումը. ՌԴ ՊՆ
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Խնդիրների խնդիրը արտահանումն է․ ԵԱՏՄ շուկայից հիասթափությունները շարունակվում են
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դատապարտում է Ֆիրդուսի թաղամասում աղյուսաշեն եզակի հուշարձանի վերացումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է ԱԽ քարտուղարին
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
09:09
Լեհաստանում կես միլիոն մարդ հակակառավարական ցույցի է մասնակցել
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
ՀԱՊԿ-ում գտնվելը խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը այլ երկրների հետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը
12 տարի անց Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում. Զեյնալյան
Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները

Հայաստանը չի պարտվելու, իսկ ահա Եվրոպային Թուրքիան ու Ադրբեջանը տանում են պարտության. ցեղասպանահենության քրոնիկան

Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների հայտարարությունը Հայաստան-Արցախ երրորդ ճանապարհի կառուցման վերաբերյալ, անկասկած, չի դիմանում որևէ քննության, բարոյականությունից մինչև քաղաքականություն և անվտանգություն: Չի դիմանում, որովհետև Ադրբեջանը արդեն մոտ երեք տասնամյակ Արցախի և Հայաստանի հանդեպ վարում է մի քաղաքականություն, որի ակնհայտ ցեղասպանական, էթնիկ զտման նպատակադրումները Ալիևն ու նրա ենթակաները չեն էլ թաքցնում: Եվ ահա այդ պայմաններում, երբ նրանք չեն թաքցնում իրենց նպատակները, Եվրախորհրդարանի ինչ-որ պատգամավորներ չեն թաքցնում իրենց մտահոգությունը Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհի կառուցման հարցում: Այլ կերպ ասած, ստացվում է, որ նրանք մտահոգ են ոչ այլ բանի առիթով, քան արցախահայության կյանքը: Որովհետև Ադրբեջանի քաղաքականության համատեքստում Արցախի և Հայաստանի որևէ հաղորդուղի այլ բան չէ, քան պարզապես կյանքի ճանապարհ, որքան էլ որ շատ լինեն դեպի Արցախ տանող ճանապարհները: Դրանք չեն կարող համեմատության մեջ լինել անգամ Ադրբեջանի սպառնալիքների և Արցախի ու Հայաստանի սահմաններին կուտակած սպառազինության քանակի հետ:

Սակայն բուն խնդիրը, երևի թե, այստեղ էլ չէ: Եվ, իհարկե, Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության դաշտում էլ չէ, այս դեպքում միայն այդ դաշտում չէ, որովհետև խնդիր այդ դաշտում կա ակնհայտորեն: Բայց, որքան Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության համար է թեկուզ մի քանի գուցե խավիարապատված պատգամավորների հայտարարությունը ահազանգ և առավել արդյունավետ և բովանդակալից աշխատանքի խթան, հրամայական, նույնքան դա խնդիր է Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի համար ընդհանրապես: Որովհետև այդօրինակ հայտարարությունները Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը ըստ էության դարձնում են Ադրբեջանի ցեղասպանամետ քաղաքականության աջակից: Մի բան, որը էապես հարվածելու է Եվրոպայի քաղաքական վարկին, առաջացնելով լուրջ խնդիրներ ապագայի համար: Եվ միայն թվում է, թե իր խավիարային դիվանագիտությամբ Ադրբեջանը փորձում է Եվրոպայում հարվածել Հայաստանին ու Արցախին:

Եվրոպացի մեր բարեկամները ադրբեջանական խավիարի հետևում պետք է տեսնեն հենց Եվրոպային հարվածելու ռազմավարական նպատակը, որի հետևում, իհարկե, միայն Ալիևը չէ, ինչ խոսք, նա փոքր է դրա համար: Դրա հետևում նրա ավագն է՝ Էրդողանը, որի համար Եվրոպայի հետևողական հեղինակազրկումը ռազմավարական նպատակ է:

Հետևաբար՝ ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունները միայն Հայաստանին չէ, որ պետք է մտահոգեն, և գուցե նույնիսկ Հայաստանից ավելի պետք է մտահոգեն Եվրոպային, որովհետև Հայաստանը դրանցից չի պարտվելու, իսկ ահա Եվրոպան՝ Եվրոպան արդեն պարտվում է, եթե անգամ գտնվում է Եվրախորհրդարան անցած 3-4 մարդ, որն ունակ է մտահոգվել ցեղասպանահեն քաղաքականության հանդեպ կյանքի երաշխիքներ փնտրող ժողովրդի ինքնապաշտպանությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում