Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների համաճարակաբանները, բժիշկներն ու մասնագետները այսօր անցկացրել են տեսակոնֆերանս՝ COVID-19-ի վերաբերյալ:
Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ կողմերը քննարկել են կորոնավիրուսով հիվանդների բուժման մեթոդները, թեստավորման ալգորիթմները և օգտագործվող դեղամիջոցները:
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասել է, որ վրացի փորձագետները իրենց հայ գործընկերներին ծանոթացրել են այն միջոցներին, որոնք օգնել են կանխարգելելու երկրում կորոնավիրուսների տարածմանը:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի տնօրեն Թենգիզ Տերտցվաձեի խոսքով՝ վաղվանից կողմերը կշարունակեն ակտիվ շփումը: