Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

«Վրաստանի հետ համեմատվելը տեղին չէ. Հայաստանի ԿԲ-ն սխալ է անում, որ ավելացնում է ինտերվենցիաները»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Պարոն Միքայելյան, վարչապետ Փաշինյանը օրերս պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանում վիճակն ավելի բարդ է, քան տարածաշրջանում՝ հայտարարել է, որ մենք կարողացել ենք պահպանել տնտեսական մակրոցուցանիշները՝ ինֆլյացիան չի ավելացել, իսկ դրամի փոխարժեքը չի փոխվել։ Հարևան Վրաստանում, որտեղ գնացել են կոշտ սահմանափակումների ճանապարհով և կանգնեցրել են հիվանդության ալիքը, փոխվել է թե՛ լարիի փոխարժեքը, թե՛ ինֆլյացիան։

Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի այս հայտարարությունը՝ նախ Վրաստանի հետ համեմատության, ապա նաև մակրոցուցանիշների մասով:

– Կարծում եմ՝ Վրաստանի հետ համեմատությունը տեղին չէ: Նրանց հետ համեմատվելու մի քանի անհաջող փորձ արդեն ունեցել ենք, և խելամիտ չէ անընդհատ նույն սխալը կրկնելը, առավել ևս այն դեպքում, երբ մեր բարեկամ Վրաստանը մեզ այս ծանր ժամանակահատվածում օգնության ձեռք է մեկնել: Այսքանը Վրաստանի հետ համեմատության առումով, հիմա անդրադառնանք փաստագրական կողմին. երբ մենք նայում ենք ՀՆԱ-ի դինամիկան, ապա ունենք դեռևս մարտ և ապրիլ ամիսների տվյալները, ըստ որոնց՝ մարտին Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 4.4 տոկոսով, իսկ ապրիլին՝ 17.2 տոկոսով, մինչդեռ Վրաստանինը նույն ժամանակահատվածում նվազել է համապատասխանաբար 2.1 և 16.6 տոկոսով, այսինքն՝ շատ ավելի քիչ, քան մերը: Ինչ վերաբերում է գնաճին և դրամի փոխարժեքին, ապա, իմ կարծիքով՝ չարժեր այդքան ջանք գործադրել, որպեսզի գնաճ չլինի և դրամի փոխարժեքը չփոխվի, քանզի թեև, այո՛, հաջողվել է դրանք կայուն պահել, սակայն դրան զուգահեռ, պետության ինտերվենցիան է ավելացել: Այսինքն՝ Հայաստանի Կենտրոնական բանկի ռեզերվներն են ծախսվում դրամի փոխարժեքը պահելու համար, ընդ որում՝ ծախսվող այդ գումարները կարող են շատ արագ ավելանալ, մինչդեռ, եթե այդ գումարները ծառայեցվեին բիզնեսին, տնային տնտեսություններին ու ՓՄՁ-ներին, ապա դրա օգտակար գործողության գործակիցն ավելի մեծ կլիներ: Բոլոր դեպքերում, դեռևս չենք կարող ասել, որ կարանտինից դուրս գալուց հետո ունենալու ենք տնտեսական լավ ցուցանիշներ, կամ դրամի փոխարժեքը հիմա կայուն պահելով՝ մենք փրկում ենք մեր տնտեսությունը: Իհարկե ոչ, սա սխալ մտայնություն է: Տնտեսության փրկության համար մեզ անհրաժեշտ է վերաբացել զբոսաշրջությունը, իսկ դա կախված է էպիդեմիոլոգիական վիճակից:

– Պարոն Միքայելյան, վարչապետը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նա մասնավորապես նշել է. «Ինչքան էլ 2019-ի բյուջեի կատարողականը թվային ցուցանիշներով գնահատեմ պատմական, բոլորս պետք է արձանագրենք, որ 2019-ին չենք հավաքագրել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն ու իրականում գոյություն ունի: Ամենատարբեր հաշվարկներով հսկայական ստվերային տնտեսություն դեռևս կա»: Կուզենայի ավելի կոնկրետ հասկանայինք՝ որքա՞ն է կազմում իրական պոտենցիալը, որից դեռ հեռու ենք գտնվում, և որի մասին խոսում է վարչապետը:

– Ըստ իմ հաշվարկների՝ ներկա դրությամբ մեր տնտեսության մեջ ստվերը կազմում է մոտավորապես 22-23 տոկոս, ինչը նշանակում է, որ, այո՛, որոշակի պոտենցիալ կա, և այս մասով դեռ աշխատելու տեղ ունենք: Սակայն այստեղ կարևոր է հասկանալ նաև, որ ամբողջ ստվերային տնտեսությունը մենք չենք կարող հարկել, որովհետև այս 22-23 տոկոս խմբի մեջ կան այնպիսի ծառայություններ, որոնք հարկման ուղղակի ենթակա չեն, օրինակ՝ դայակներ, վերանորոգման աշխատանք իրականացնողներ, բանվորներ, տնային տնտեսության այլ աշխատանքներ: Այս խմբի մեջ մտնող մարդկանց գործունեությունն ավելի շատ սոցիալական նշանակություն ունի, քան տնտեսական, ուստի նրանց աշխատանքը հարկելը դժվար կլինի: Եթե փորձենք համատարած նրանց էլ հարկել, ապա այս մարդկանց զգալի մասը կարող է ուղղակի կորցնել աշխատանքը և դրանով ավելացնել պետության սոցիալական բեռը: Ուստի այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է ստվերային տնտեսության մասով այնպիսի հաշվարկներ անել, որ հստակ լինի, թե առկա ծավալից որքան մասը հնարավոր կլինի հարկել, որքան մասը՝ ոչ: Կարծում եմ՝ ՊԵԿ այլևս նախկին նախագահ Դավիթ Անանյանը շատ լուրջ մասնագետ էր և այս խնդրի մասով բավականին լուրջ հաջողությունների էր հասել, որովհետև առկա միջոցներով պարոն Անանյանն ինչ հնարավոր էր՝ արել է: Հիմա այդ պոտենցիալը մեծացնելու համար ուրիշ գործիքներ են պետք, որը առաջարկում է նաև վարչապետը: Դիցուկ՝ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ինստիտուտ ներդնելը, որը թույլ կտա ունենալ հստակ վիճակագրություն և դրան համապատասխան ավելացնել բյուջեի եկամուտները՝ հարկման ենթակա թիրախները ճիշտ ընտրելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում