Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Ինչ են արել Հայաստանը Հյուսիսից-հարավ. Ցինիզմով լեցուն տխուր բարոյազրկումը

Հայաստանի դատախազությունը հայտնում է, որ Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհային միջանցքի կառուցման գործով որպես մեղադրյալ անցնում են նախկին իշխանության տարբեր կարգի մոտ երեք տասնյակ պաշտոնյաներ: Նախագիծը, որը Հայաստանի համար ուներ հիրավի պատմական, ստրատեգիական նշանակություն և իսկապես կարող էր արժանանալ համազգային դրվատանքի, իրականում վերածվել է ազգային խայտառակության մի դրվագի, ավելի շուտ «ազգային էլիտայի» խայտառակության մի դրվագի:

550 կմ երկարությամբ Հայաստանի հարավային դարպասը, այլ կերպ ասած Իրանի հետ սահմանը հյուսիսին՝ Վրաստանին կապող ճանապարհը պետք է պատրաստ լիներ 2019 թվականին: Սակայն առ այսօր պատրաստ է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը, կամ մի փոքր ավելի: Թե ինչ որակով է այն պատրաստ, դրա մասին չենք խոսում, որակի հարցում համոզվելու համար անհրաժեշտ է անցնել կառուցված մասերով և տեսնել, թե ընդամենը երկու-երեք տարվա միջազգային ստանդարտի ճանապարհը որքան մանր ու միջին թերություններ ունի արդեն իսկ: Ճանապարհի արժեքը գնահատվում էր մոտ 2 միլիարդ դոլար, որի հիմնական ֆինանսավորողը պետք է լիներ Ասիական զարգացման բանկը: Եվ շինարարության պայման էր նաև այն, որ պետք է ներգրավված լինեին արտերկրյա ընկերություններ, այսպես ասած կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:

Սակայն, այդ պայմանը թերևս խոչընդոտ չի եղել հայաստանյան իշխող համակարգի տարբեր խմբերին ու ներկայացուցիչներին, որպեսզի նրանք տարատեսակ ըստ էության կասկածելի և ֆեյք մեխանիզմներով արտերկրյա ընկերություններ ներգրավեն Հայաստան, որոնք սակայն դե ֆակտո ենթակա են եղել Հայաստանում իշխանություն եղած համակարգի տարբեր թևերին:

Այդպիսով, Հյուսիս-Հարավ, Հայաստանի համար ռազմավարական նշանակության տնտեսական և անվտանգային կարևոր նախագիծը փաստացի հղացվել է ընդամենը տնտեսական սպառվող ռեսուրսների և անբարենպաստ կոնյուկտուրայի պայմաններում համակարգի սնուցման աղբյուր դառնալու համար: Հակառակ պարագայում, մենք այսօր կունենայինք ճանապարհի բոլորովին այլ արդյունք ու պատկեր: Եվ այդ իմաստով, Հյուսիս-հարավը իր ներկայիս տեսքով ոչ միայն նյութական և ֆինանսական ռեսուրսների, այլ նաև բարոյականության մսխման տխուր արտացոլում է: Տխուր արտացոլում մի ֆոնին, երբ այդ համակարգի համար տարբեր պատասխանատուներ այսօր իրենց բարոյական իրավունք են վերապահում ցինիզմով լեցուն ճառեր արտասանել հայրենասիրության ու պետության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում