Thursday, 28 03 2024
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»
ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Հայաստանը «խուսանավումների» բարդ հանգույցում. ռուս սահմանապահների «դիլեման»

Ինչո՞ւ են այդ նույն մարդիկ պապանձվում, երբ սպառնում է Ալիևը. Երևանն ու Ստեփանակերտը խիստ մտահոգիչ են համարում ԵԽ պատգամավորների հայտարարությունը

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի հարցերով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն ընդունվել է հունիսի 10-ին:

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ օրերս Արցախ կատարած այցից ու նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ այս տարի մեկնարկելու է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երրորդ՝ հարավային բնակավայրերով անցնող ավտոմայրուղու կառուցումը։ Իսկ մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հուլիսին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-ին նախատեսված է կառուցել Կապանը Հադրութին կապող մոտ 150-կիլոմետրանոց ավտոմայրուղի։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, արձագանքելով հայտարարությանը, ասաց. «Սա ոչ թե ինչ-որ մարմնի, այլ երկու պատգամավորի հայտարարություն է, և մենք այն չենք կարող դիտարկել օբյեկտիվ։ Տեղ գտած ձևակերպումները խիստ սուբյեկտիվ են»։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ ճանապարհից զատ, այլ կարևոր խնդիրներ կան. «Իհարկե լավ է, որ Արցախն ուշադրության կենտրոնում է, բայց այս ճանապարհի կառուցումը համարել ապօրինի գործընթաց ՝ անընդունելի է։ Բա ինչո՞ւ այդ նույն պատգամավորները երբևիցե չեն քննադատել Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Նա տարածքաին հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ասում է՝ Երևանն իրենցն է։ Մի կողմ դնենք, որ պատմական առումով այդ ձևակերպումներն անհեթեթ են, բայց ինչո՞ւ տվյալ դեպքում այդ նույն պատգամավորները չեն արձագանքում»։

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ այդ ճանապարհը ավելի վտանգավոր չէ, քան այդպիսի հայտարությունները. «Պետք է օբյեկտիվությունը պահպանենք։ Մենք որևէ ագրեսիվ քայլ չենք անում, մեր երկիրն է, մեր տարածքն է՝ ճանապարհ ենք կառուցում։ Այն ունի մարդասիրական, տնտեսական և պաշտպանողական նշանակություն և ոչ հարձակողական։ Ո՞նց հասկանանք՝ խավիա՞րն է իրենն ասում, ինչո՞ւ էին այլ դեպքերում պապանձված»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը տարածված հաղորդագրությունը խիստ մտահոգիչ է համարում: «Հաղորդագրության հեղինակները Եվրամիության խորհրդարանի բավականին ազդեցիկ պատգամավորներ են։ Ստորագրել են և՛ Հայաստանի, և ՛ Ադրբեջանի հարցերով զեկուցողները, ինչը շատ վատ է։ Սա ունի երկու պատճառ՝ դրսում ակտիվ չենք աշխատում, և երկրորդ՝ սա կապված է մեր խորհրդարանի որակի հետ։ Նշանակում է, որ մեր խորհրդարանի աշխատանքը Եվրախորհրդարանի հետ բավարար չէ։ Արտաքին քաղաքականությունը կարևոր բաղադրիչներ ունի՝ դիվանագիտական աշխատանք և երկրորդը՝ հասարակական-քաղաքական, խորհրդարանական աշխատանքը։ Եվ եթե դու համագործակցում ես, մշտական կոնտակտի մեջ ես՝ նման բաները բացառվում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանը միևնույն ժամանակ հավելեց. «Կասկած չունեմ, որ գոնե այն պատգամավորը, որը զբաղվում է Հայաստանով, այս դեպքում՝ պարոն Բեսեսկուին, եթե մշտական համագործակցություն լիներ, կկապվեր մեզ հետ։ Նշանակում է՝ չկա այդ մշտական համագործակցությունը։ Իսկ ինչո՞ւ չկա, հարցրե՛ք խորհրդարանում և արտգործնախարարությունում։ ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի, այլ միջազգային ինստիտուտների հետ պետք է մշտական կապի մեջ լինես, այլապես նման հայտարարություններ միշտ կլինեն»։

Իսկ տարածված հայտարարությունը մեր զրուցակիցն անհեթեթություն է համարում: «Ի վերջո շինարարությունը դեռ չի էլ սկսել։ Այո՛, հայտարարել են, բայց չեն էլ սկսել, արագ-արագ նման հայտարարություն անելու իմաստը ո՞րն էր։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ աշխատանքը չի կատարվում՝ թե դիվանագիտական խողովակներով և թե՛ խորհրդարանական ինստիտուտներով։ Ես շատ մտահոգված եմ, քանի որ այս հայտարարությունը ես առանձին չեմ դիտարկում, նաև այլ խնդիրների կոնտեքստում է պետք դիտարկել։ Մենք մտածելու բան ունենք, իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում