«Ժամանակ» թերթը գրում է. «Մի պահ իշխանություններն ուզում էին ավտոկշեռքներ տեղադրել, որով հնարավոր կլիներ կշռել շինանյութերով՝ քար, ավազ, ցեմենտ բեռնված մեքենաները, և թույլատրելիից շատ բեռնվածներին տուգանել, կանխելով դրա կրկնությունը: Սակայն այդ նախաձեռնությունը այդպես էլ իրականություն չդարձավ, հնարավոր է՝ ինչ-որ շահագրգիռ ուժերի լոբբինգի արդյունքում:
Մինչդեռ ակնհայտ է, որ քանի դեռ այդ ծրագիրը չի իրականացվել, Հայաստանի ավտոճանապարհները քանդվելու և ավերվելու են, ինչ միջոցներ էլ ծախսվեն դրանց վերանորոգման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: