Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Այդ ցույցի բնույթը հակահայաստանյան չէր, հակաիսրայելական էր. համոզված եմ՝ սա չի ազդելու Իրան-Հայաստան հարաբերությունների վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի Մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը։ 

– Երկու օր առաջ Թեհրանում ՀՀ դեսպանատան մոտ մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքել են Թել Ավիվում ՀՀ դեսպանություն բացելու դեմ: Դա մի խումբ մարդկանց նախաձեռնությո՞ւն է, թե՞ այդպիսի հանրային տրամադրություններ կան:

– Ես չեմ կարծում, որ դա Իրանի կառավարական կամ պետական տեսակետն է: Նախ ասեմ, որ այդ ցույցի բնույթը հակահայաստանյան չէր, հակաիսրայելական էր: Հայաստանի նկատմամբ կար բողոք փոքրաթիվ խմբի կողմից, բայց չեմ կարծում, որ պետական տեսակետը դա լինի: Իրականությունը ցույց է տալիս, որ Իրանի կառավարական շրջանակների կողմից նման մոտեցում չկա: Բնական է, որ ամեն մարդ իր տեսակետն է արտահայտում, ցույցեր են կազմակերպում, բայց այդտեղ շատ մտահոգիչ բան չկա: Պետք է տեսնել հետագա զարգացումները, թե արդյոք այդ խմբերը կարող են տրամադրություն ստեղծել, թե ոչ: Մի քիչ պանթյուրքիստական հոտ է գալիս այս ամենից, հետևաբար՝ չեմ կարծում, որ դրանք հանգեցնեն պետական քաղաքականության մեջ լուրջ փոփոխության Հայաստանի նկատմամբ:

– Արդյոք բողոքի ցույց անողներն իրանցինե՞ր էին:

– Իհարկե, իրանցիներ էին, բայց իրանցիների մեջ 16 էթնիկ խմբեր կան: Հիմա դժվար է ասել, թե նրանից քանիսն էին ադրբեջանցի, քանիսն էին պարսիկ: Ամեն դեպքում, շատ փոքրաթիվ խումբ էր և շատ երիտասարդ էին:

– Ամեն դեպքում, մեր երկու երկրների հարաբերությունների ջերմությունը չի՞ ստվերվի սրանով:

– Ես չեմ կարծում, որ դիվանագիտական կամ միջպետական հարաբերությունները պայմանավորված են երրորդ կողմով: Ամեն երկիր ազատ է իր դիվանագիտական փոխհարաբերությունները ունենալ ցանկացած երկրի հետ: Ամեն երկիր իր ազգային, պետական շահերի հիման վրա այդպիսի փոխհարաբերություններ ստեղծում է կամ ոչ: Իսկ մյուս կողմին, չեմ կարծում, որ դա պետք է այդքան հուզի և այդքան մեծ նշանակություն ունենա երկկողմ այդքան երկար պատմություն ունեցող բարեկամական փոխհարաբերությունների վրա: Ես համոզված եմ, որ դա չի ազդելու Իրան-Հայաստան փոխհարաբերությունների վրա:

– Բողոքի ակցիայի մասնակիցները դեսպանատան ներկայացուցիչներին նամակ են հանձնել, որտեղ եղել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը: Սա կարո՞ղ ենք դիտարկել որպես նոր Հայաստանի իշխանություններին ուղղված մարտահրավեր:
– Բնականաբար, այդ փոքր խմբի ակցիայի միջոցով բողոք արտահայտվեց Հայաստանի նկատմամբ, բայց նույնիսկ այդ փոքր խումբը այդքան կտրուկ հակահայկական կեցվածք չդրսևորեց: Ընդամենը բողոքողի դիրքերից հանդես եկան:

Այնտեղ երևում է, որ ավելի շուտ բողոքի տարրեր կան, ոչ թե հակադրվելու կամ առճակատման գնալու ցանկություն:Զէին, որ մեր դարերի հարևանը չպետք է մեր տարածաշրջանում մեր ամենամեծ թշնամու հետ էդպիսի դիվանագիտական ընթացք տա, և ակնկալում են, որ վերանայվի այդ քաղաքականությունը: Սա էր բողոքի մոդելը:

– Հիմա, եթե Թել Ավիվում ՀՀ դեսպանություն բացվի, դրանից հայ-իրանական հարաբերությունները չե՞ն խաթարվի:

– Չեմ կարծում, թե հարաբերությունները կարող են խաթարվել: Եթե այլ քաղաքական հանգամանքներ չգումարվեն, որևէ բան, չեմ կարծում, թե տեղի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում