Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

ԱՀ նախագահը բերքահավաքին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին բերքահավաքին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը և շրջվարչակազմերի ղեկավարները:

«Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: Նա մասնավորապես նշել է, որ 2020 թ. բերքի տակ մշակվել է ավելի քան 88 հազար հեկտար տարածք: Մշակված ավելի քան 70 հազար հեկտարի վրա ցանվել է աշնանացան հացահատիկ, իսկ շուրջ 17 հազար հեկտարի վրա՝ գարնանացան տարբեր մշակաբույսերի ցանքսեր: «Այս պահի դրությամբ կատարվել է 7090 հա ցանքս՝ հեկտարից միջինը 16,8 ցենտներ բերքատվությամբ:

Դաշտերում հացահատիկահավաք կոմբայնների և մեքենաների խնդիր չկա: Գարու գինը մեկ կիլոգրամի դիմաց գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում սահմանված է 100 իսկ պարտավորությունների դիմաց 105 դրամ, որը երկու դեպքում էլ նախորդ տարվա համեմատ ավել է 5 դրամով»,- ասել է Ա. Բախշիյանը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի զեկուցման համաձայն՝ դաշտերում բոլոր անհրաժեշտ հատվածներում տեղադրված են հրշեջ կետեր, որոնք շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Բոլոր հերթապահ խմբերն, ըստ Սարգսյանի, ապահովված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և հնարավոր հրդեհների դեպքում պատրաստ են արագ և օպերատիվ արձագանքելուն:

Նախագահը դրական է գնահատել բերքահավաքի կազմակերպման մեկնարկային փուլի աշխատանքները և այն պատշաճ շարունակելու համար տվել է մի շարք հանձնարարականներ: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգը, կարճ ժամանակահատվածում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի հնձի աշխատանքներում ներգրավված բոլոր անձինք խիստ կերպով հետևեն սահմանված կանոններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում