Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզը դատապարտվել է ութ տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման՝ լրտեսության և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապի համար: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Milliyet թերթը:
Հայտնի է, որ Թոփուզը Թուրքիայի քաղաքացի է: Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չէ և պահանջել է արդարացում:
Թոփուզը ձերբակալվել է 2017-ի հոկտեմբերին: ԱՄՆ-ում նրա դեմ առաջադրված մեղադրանքները անհիմն են համարում և նշում են, որ այդ հանգամանքը խաթարում է Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները: