Թեհրանում՝ Հայաստանի դեսպանատան դիմաց, Իրանի մի խումբ քաղաքացիներ անցկացրել են բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունների,ինչպես նաև երկու երկրներում փոխադարձ դեսպանատուն բացելու դեմ: Իսրայելում դեսպանատուն բացելու գաղափարը ինքնին ենթադրում էր, որ կարող են լինել որոշակի բացասական արձագանքներ, բայց Հայաստանը թե՛ փորձագիտական, թե՛ պետական մակարդակներում բազմիցս հայտարարել է, որ ինքնիշխան իրավունք ունի ցանկացած երրորդ երկրի հետ հարաբերություն կառուցելու համար: Այսօր էլ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի մի շարք հարցադրումներին, վերահաստատել է, որ մեր արտաքին քաղաքականության հիմքում դրված է ինքնիշխանության սկզբունքի իրականացումը: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է արաբագետ Արմեն Պետրոսյանի և «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի հետ: