Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Ալիևի ընկերոջից ի՞նչ էինք սպասում, չպետք է թևաթափ լինենք. պետք լինի՝ Արցախի հետ կկառուցենք չորրորդ ու հինգերորդ ճանապարհները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, ակտիվորեն քննարկվում է Արցախ-Հայաստան  երրորդ ճանապարհի կառուցմանն առնչվող Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների  տարածած պրոադրբեջանական հայտարարությունը։ Ինչո՞ւ նման բան հնարավոր դարձավ։

– Մենք այս ամենից դասեր պետք է քաղենք։ Մենք գիտեինք, որ այնտեղ է Ռումինիայի նախկին նախագահը, որը մեկ անգամ չէ, որ պրոադրբեջանական հայտարարություններ է արել։ Բոլորն ասում էին, որ նա Ալիևի ընկերն է, արդյոք մեր խորհրդարանական դիվանագիտությունը չգիտե՞ր, որ պետք է ակտիվ աշխատանք իրականացնել՝ թույլ չտալու, որ պրոադրբեջանական ձևակերպումների առաջ կանգնեինք։ Քանի նա այնտեղ է, մենք անընդհատ նմանատիպ խնդիրների առաջ ենք կանգնելու։

Երկրորդ՝ պետք էր կարողանալ այնպիսի ջերմ հարաբերություններ հաստատել, որ նույնիսկ եթե Ադրբեջանը մի քանիսին համոզեր, դրանից տասը րոպե առաջ մի խումբ ԵԽ պատգամավորներ այլ կոչով հանդես գային։ Ասեին՝ շնորհակալություն Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանը նման արժեքներ է տարածում, օրինակ՝ ազատ տեղաշարժի իրավունք ունենալու համար կառուցում է ճանապարհներ։ Հայաստանի Հանրապետությունը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Այդ անվտանգության մեջ են նաև ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը։ Իսկ ի՞նչ է,  ազատ տեղաշարժը մարդու իրավունքների խնդիրների մեջ չի՞ մտնում, դա եվրոպական արժեք չէ՞։ Ո՞նց մարդիկ ազատ տեղաշարժվեն, անպայման սարեր-ձորերո՞վ գնան, ոտքո՞վ։ Լավ են անում՝ երրորդ ճանապարհն են սարքում, պետք լինի՝ չորրորդ, հինգերորդ, տասնվեցերորդն էլ պետք է սարքեն։ Նույնիսկ պետք է հասնել նրան, որ  օդային ճանապարհ էլ լինի, ինքնաթիռներն էլ աշխատեն։ Մնացած պատգամավորները պետք է գիտակցեն, որ որևէ բանի չեն նպաստելու, հակառակը՝ ավելի են խանգարում։ Եթե Մինսկի խմբի աշխատանքներին վստահում են, ապա չպետք է խանգարեն։ Նմանատիպ հայտարարությունները միմիայն բացասական հետք են թողնում կողմերի վրա։

– Այսինքն՝ գալիս ենք այն համոզման, որ լավ չի աշխատել մեր դիվանագիտությունը։

– Ես սիրում եմ գնահատել արդյունքներով, իսկ արդյունքը պրոադրբեջանական հայտարարությունն է։ 24 ժամ, շաբաթը 7 օր ինչ-որ աշխատանք են արել, ու այսպիսի հայտարարությո՞ւն է ստացվել։ Պետք է հասկանանք, որ նման արդյունքի հասնելու իրավունք չունենք, ուրեմն պետք է աշխատենք շաբաթը 15 օր ու 30 ժամ։ Իրականության մեջ նմանատիպ հայտարարությունները պետք է արհամարհենք ու մեր գործով զբաղվենք։ Ճանապարհը նպաստելու է  անվտանգության զարգացմանը, մարդկային հոսքին, վերաբնակեցմանը, մեր անվտանգության տեսակետից նաև պարենային անվտանգության հնարավորությունների զարգացմանը… Բայց եթե չենք ուզում նման հայտարարություններ ստանալ, պետք է հսկայական աշխատանք տանենք, ու խորհրդարանական դիվանագիտությունն այստեղ մեծ անելիք ունի։ Պետք է ապահովել արդյունքներ, իսկ արդյունքը պետք է պրոհայկական հայտարարությունները լինեն՝ ողջույնի խոսքով։ Թող ասեն՝ ցավոք սրտի, մենք այնքան ուժ չունենք, որ նպաստենք մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատ  տեղաշարժին, և դա անում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, և մենք դա ողջունում ենք։

– Այս պահին, երբ հայտարարությունն արդեն կա, մեր անելիքները որո՞նք պետք է լինեն։

– Պետք է աշխատենք հակակշռող այլ հայտարարություն ստանալու համար, իսկ իրական կյանքում՝ կառուցել չորրորդն ու հինգերորդը, և նաև հասնել նրան, որ օդային ճանապարհ լինի ՝ ինքնաթիռով կարողանանք գնալ։ Եթե թևաթափ լինենք ու մտահոգվենք՝ ոչնչի չենք հասնի։ Պետք է աշխատանք, ու ստանանք պրոհայկական հայտարարություններ։ Ալիևի մոտիկ ընկերոջից ի՞նչ էինք սպասում, ամենօրյա աշխատանք պետք է տանեինք։ Եթե արդյունքով ենք գնահատում՝ աշխատանքի մեջ թերացում կա, որը պետք է ուղղել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում