33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների թիվը կկրճատվի:
Փարիզում` 2024 թվականին կայանալիք խաղերին կմասնակցեն 10 500 մարզիկներ: Նախորդ խաղերին մարզիկների թիվը հասնում էր 11 հազարի: ՄՕԿ-ի որոշմամբ խաղերի մասնակից կանանց և տղամարդկանց թիվը հավասար կլինի: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):