Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Միանգամայն ֆանտաստիկ ելույթ. Արոնյանը կրկին ձեռնոց է նետում շախմատի գիգանտներին…

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը փայլուն ելույթով աչքի է ընկնում Clutch Chess International խոշոր մրցաշարում: Քառորդ եզրափակչում մեր շախմատիստը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ և, դրամատիկ պայքարում առավելության հասնելով, դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Առաջին մրցումային օրը գրոսմայստերները խաղացին 6 պարտիա, որոնցից երեքն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, մեկում Արոնյանը պարտվեց, իսկ երկուսում առավելության հասավ: Այս փուլից հետո Արոնյանը 8 հնարավորից ուներ 5 միավոր: Երկրորդ մրցումային օրը կողմերը պայքարը սկսեցին ոչ-ոքիով, հետո Արոնյանը պարտություն կրեց, սակայն օրվա երրորդ պարտիայում հաղթանակ տարավ։ Հաջորդ երեք պարտիաները ընթացան նույն սցենարով՝ ոչ-ոքի, Արոնյանը պարտություն կրեց ու հաղթեց։ Վերջին պարտիայում վաստակած երեք միավորի շնորհիվ Արոնյանը առավելության հասավ ընդհանուր 10։8 հաշվով։ 11-րդ և 12-րդ պարտիաներում հաղթանակի համար շնորհվում է 3-ական միավոր, ոչ-ոքիի համար՝ 1.5-ական միավոր։

Եզրափակչի ուղեգրի համար Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Ուսելի Սոն և Ֆաբիանո Կարուանան: Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև համաշխարհային շախմատի առաջատարներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն: Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ին:

Ի դեպ, մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար: Անդրադառնալով Գրիշչուկի նկատմամբ տարած հաղթանակին՝ Լևոն Արոնյանը մասնավորապես ասել է. «Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա կարծես փլեյ-օֆում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Ապրում ենք այս տեսակ պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս հաճույք ստացանք խաղից: Մեր կարիերայի ընթացքում շատ ենք կոտրել մեկմեկու սրտերը՝ հաղթելով որոշիչ պարտիաներում»:

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակչի պարտիան համեմատել է սիրահարվածության հետ. «Արյունը արագորեն վազում է մարմնովդ, և ոչնչի մասին մտածել այլևս չես կարողանում: Կարծում եմ՝ հենց սրա համար էլ մենք շախմատ ենք խաղում»։

Արոնյանի հերթական վերելքը մեծ շախմատում կարելի է թերևս որակել մեկ բառով՝ ֆանտաստիկ։ Այս տարվա մարտի 31-ին Արոնյանի կյանքում տեղի ունեցավ ողբերգություն. ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ նրա կինը՝ Արիանա Կաոիլին։ Շատերը շտապեցին ենթադրել, որ մեծ ողբերգությունը իր հետևանքը կթողնի Լևոն Արոնյանի կարիերայի վրա։ Այո, թվում էր, թե տևական ժամանակ մեր շախմատի առաջատարին չենք տեսնի մեծ մրցաշարերում։ Արոնյանն արեց անհնարինը։ Նա չկտրվեց շախմատից և այսօր տանում է տպավորիչ հաղթանակներ։ Սա խոսում է Արոնյանի ուժեղ մարզիկի և վերջապես ուժեղ մարդու տեսակի մասին։

Շատ են դեպքերը, երբ հայտնի մարդիկ տեղի ունեցած ողբերգություններից հետո ուղղակի հանձնվում են։ Արոնյանի դեպքում տեղի է ունենում հակառակը։ Արոնյանը բավական հաջող հանդես եկավ նաև այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկությունում։ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում էլ նա ելույթ ունեցավ Եվրոպայի հավաքականի կազմում՝ անցկացնելով բազմաթիվ հիանալի պարտիաներ։

Շախմատային աշխարհում արդեն իսկ խոսում են հայ շախմատիստի կարիերայում միանգամայն նոր փուլի մեկնարկի մասին։ Դեռևս անցյալ տարվա վերջին Արոնյանը որոշակի դադարից հետո լուրջ հաջողություններ էր գնացել։ Մասնավորապես, նա հաղթել էր Սենթ Լյուիսում տեղի ունեցած Grand Chess խոշոր մրցաշարում։ Ընդ որում, մեր գրոսմայստերը 36 հնարավորից վաստակել էր 22 միավոր, ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Սենթ Լյուիսի մրցաշարից առաջ ՖԻԴԵ-ն հրապարակել էր անհատական դասակարգման աղյուսակը, որում Լևոն Արոնյանը զգալի առաջընթաց էր գրանցել՝ վերադառնալով լավագույն տասնյակ։

Արոնյանը այս պահին 7-րդն է աշխարհում: Լավագույն 10-յակում են նաև Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին: Մեկ տարի առաջ վարկանիշային աղյուսակում Արոնյանը միայն 14-րդն էր։ Սենթ Լյուիսի մրցաշարից առաջ թե՛ Լևոն Արոնյանը և թե՛ մեր ազգային հավաքականը միջազգային ասպարեզում լուրջ հաջողությունների չէին հասնում: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Արոնյանի խիստ անհաջող ելույթից հետո հայկական շախմատում իրական անկում էր սկսվել: Ոմանք նույնիսկ հիասթափվել էին՝ պնդելով, որ անկման փուլ է սկսվել նաև Արոնյանի մոտ: Վերջինս դուրս էր մնացել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից:

Clutch Chess International մրցաշարում Արոնյանի ելույթը իսկապես ֆանտաստիկ է: Վերջին օրերին Արոնյանը հայտնվել է շախմատային աշխարհի ուշադրության կենտրոնում: Բոլորը սպասում են Արոնյան-Կարլսեն մրցամարտին՝ այն համարելով վաղաժամ եզրափակիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում