Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ բանավեճում ընդգծեց, որ այսօր հայաստանյան քաղաքական դաշտը լճացել է և իշխանությունները ոչ մի բան չեն անում այդ ամենը կանխելու և քաղաքական դաշտն առողջացնելու համար: Ըստ Հովհաննիսյանի` ՀՀԿ-ն երկիրը կառավարում է «կաբինետային ուղղորդմամբ» և երկրում առանց իշխանությունների «դաբրոյի» գործողներին հոշոտում են:
Ի պատասխան` Վարդան Այվազյանն ասաց. «Վայ էն իշխանությանը, որն իմպոտենտ է»:
Այվազյանի գնահատմամբ, ցանկացած իշխանության խնդիրն է բոլոր հնարավոր միջոցներով ապահովել սեփական վերարտադրությունը: Հենց դրա համար էլ, նրա բնորոշմամբ, կան կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություն և նպատակներ, որոնցով էլ ներկայանում են ժողովրդին և հայցում նրա ձայնը. «Սա է ամբողջ քաղաքական պրոցեսը, այլ մոդել եթե գիտես, ասա»: