Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Ազգային ցավ է, որ կառավարության հրաժարականը քրեաօլիգարխիայի մասնիկ Ծառուկյանն է պահանջում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ։ Տարբեր ուժեր՝ այդ թվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը համախմբման կոչեր են անում, պահանջում կառավարության փոփոխություն։ Այս պրոցեսներն ի՞նչ վտանգներ են պարունակում՝ ըստ Ձեզ։

– Իհարկե,  այս պրոցեսները վտանգներ պարունակում են, ու այդ վտանգների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Ես միշտ ասել եմ՝ ինքը ոչ թե չի կարողանում, այլ չի ուզում իրացնել հեղափոխությունը։ Շուրջ երկու տասնամյակ ինքը պայքարել է հանուն արդարության, ելույթներ էր ունենում հենց այդ տեսանկյունից, բայց հիմա այն տպավորությունն է, թե ինքը բավարարվեց իշխանության բարձրագույն աթոռը ստանալով։ Այն ժամանակ՝ երկու տարի առաջ, նա պետք է իրացներ  հեղափոխությունը, ուներ ամբողջ հայ ժողովրդի վստահությունը, ամբողջ հայ ժողովրդի լիդերն էր։ Բայց իրենից սկսեցին կամաց-կամաց հիասթափվել, որովհետև այնպիսի քայլեր արեց, որոնք հարիր չեն հեղափոխական լիդերին։ Անգործություն՝ տնտեսության շրջանում, որևէ փոփոխություն չարեց։ Գողերի, ավազակների դեմ ոչինչ չձեռնարկեց՝ թեպետ  խոստացել էր, որ ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու։ Իր գործունեությունը բերեց նրան, որ այդ մարդիկ իրենց հարստությունը վերցրին ու փախան Հայաստանից՝ կարծես թե իր գործողություններով դա ապահովեց։   Սոցիալական արդարության մեջ չցանկացավ միջամտություն կատարել, օրինակ՝ աշխատավարձերի, թոշակների հարցը։ Հակառակը՝ պարգևավճարներով իր թիմակիցներին դարձրեց բյուջեից օգտվողներ։

Իհարկե, լավ բաներ էլ եղան. օրինակ՝ չարիքը գնաց, մենք դրանից ազատվեցինք։ Լավն այն էր, որ բյուջեից գողություններ չեղան, ստվերային պայմանավորվածություններ չեղան։ Սա բերեց բյուջեի ինչ-որ քանակության ավելացում, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դրեց ճանապարհների բարելավման, բանակի որոշ հարցերի բարելավման վրա։ Սակայն այս ամենի կողքին տարվում է խայտառակ կադրային քաղաքականություն՝ հին դատական համակարգի պահպանում, ընդերքի թալան, ու ոչ մի պատասխանատվություն։ Այսօր մի մարդ է կրում պատասխանատվություն, ու կարելի  է վիճել՝ դա միայն ի՞ր մեղքն է, թե՞ շատերի մեղքն է։ Նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին։ Ես բազմիցս ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրեր ոչ միայն Մարտի 1-ի համար, այլև առաջին ու երրորդ նախագահի հետ միասին արցախյան հարցի կապիտուլյացիայի թուղթ ստորագրելու, ազգային համաձայնագրի, երկաթգիծը, տնտեսական այլ օբյեկտներ հանձնելու համար, երկրի ունեցվածքը թալանելու համար։ Սակայն հիմա տպավորություն է, որ երկրում ևս մեկ հեղափոխություն պետք է լինի, որ պատասխանատուների թիվն ավելանա չորրորդով՝ Նիկոլ Փաշինյանով։ Հիմա Նիկոլ Փաշինյանին իրոք հրաժարական է պետք, բայց ո՞վ է պահանջում։ Ազգային ցավ է մեզ համար, որ նախկին քրեաօլիգարխիայի մաս կազմող Գագիկ Ծառուկյանն է դա անում։ Սա բերում է նրան, որ, մեկը՝ ես, ստիպված կանգնենք Նիկոլ Փաշինյանի կողքին, որպեսզի հները չվերադառնան։ Նիկոլ Փաշինյանը հենց սրա վրա էլ հենվում է, գիտի, որ ժողովուրդը իր արարքները վատ է գնահատում, բայց կանգնելու է իր կողքին, որ հները չվերադառնան։ Շուտափույթ պետք է  մոբիլիզացնել ազգային ուժերը, որպեսզի վերջ դրվի այն հանգամանքին, որ մենք ստիպված կանգնենք իր կողքին՝ հանուն այն բանի, որ ավելի մեծ չարիք չգա։ Նիկոլ Փաշինյանի  պաշարը՝ առ այն, որ ժողովուրդը կանգնի իր կողքին, որպեսզի հները չվերադառնան, վերջանալու վրա է։ Իմ տեսակն այդպիսին է՝ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին, որպեսզի հները չվերադառնան։ Բայց մենք պետք է մոբիլիզացնենք ազգային առողջ ուժերը։ Այսօր ազգն աղետի մեջ է՝ ոչ միայն համաճարակի պատճառով, այլև այն մանիպուլյացիաների, որ արվում են, անտրամաբանական քայլերի պատճառով, որ այսօր կատարվում են երկրում։ Սա նոր իշխանությունների անճարության հետևանք է, ու պատահական չէ, որ Ծառուկյանի նման քրեաօլիգարխիկ համակարգի մասնիկը կարող է հրաժարական պահանջել։ Սա մեր դժբախտության գագաթնակետն է, ու ըստ իս՝ ազգային ուժերի միավորում է պետք։

– Բայց նաև իրավիճակը շտկելու քայլեր են կարծես արվում՝ նկատի ունեմ ուժայինների փոփոխությունները։

– Ես չգիտեմ, թե ինչու է դա անում, երևի թարմություն է ուզում մտցնի։ Բայց կադրային նման փոփոխությունները լուրջ արդյունքների բերել չեն կարող։

– Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի վերաբերյալ ի՞նչ կասեք։

– Եթե իսկապես հարսանիքի պատճառով է պաշտոնանկ արվել, ապա ըստ իս՝ դա ծիծաղելի երևույթ է։

– Նորանշանակ Շտաբի պետին ճանաչո՞ւմ եք՝ կարծիքները մեծամասամբ դրական են։

– Այո՛, ճանաչում եմ, ես ևս դրական մարդ եմ իրեն համարում։ Նույնը նաև Արտակ Դավթյանի մասին եմ ասել՝ լավ է, որ նա ժողովրդի կողմից ճանաչված չէ, կոռուպցիոն գործարքներով հայտնի չէ։ Նույնը կասեմ նաև Օնիկ Գասպարյանի մասին՝ մարտական ճանապարհով է անցել ու մնացել է իր բարձունքի վրա։ Կառավարության այս նշանակումը ողջունում եմ, լավ է, որ դրական մարտական ճանապարհով անցած մարդն է նշանակվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում