Դերասան Միխայիլ Եֆրեմովը հունիսի 9-ին փորձել է ինքնասպան լինել՝ իր մասնակցությամբ մահվան ելքով ՃՏՊ-ից հետո, հաղորդում է Mash Telegram-ալիքը՝ սեփական աղբյուրին հղումով:
Նշվում է, որ Եֆրեմովի հարազատները ինքնասպանության փորձի նշաններ են նկատել և անգիտակից վիճակում գտնվող դերասանի համար շտապօգնություն են կանչել: Բժիշկներն, իրենց հերթին, հոգեբույժների խումբ են կանչել:
Եֆրեմովը ուշքի գալուց հետո հայտարարել է, որ չի հիշում՝ փորձել է արդյոք ինքնասպան լինել: Հայտնի է, որ քննության ընթացքում Միխայիլ Եֆրեմովը կլինի հոգեբույժների հսկողության ներքո:
Միխայիլ Եֆրեմովը ՃՏՊ-ի մասնակից է դարձել հունիսի 8-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում: Պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է: