Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Ակցիա Թեհրանում և ՀՀ ինքնիշխանության դեմ տխուր շեշտադրումներ Երևանում

Նախօրեին Հայաստան-Իսրայել հարաբերության խորացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Դրան մասնակցել է մի փոքր խումբ, սակայն ակցիան ինքնին հատկանշական է՝ նկատի ունենալով այն, որ հարևան Իրանն ամենևին քաղաքական ազատությունների հասարակարգով չէ, որ աչքի է ընկնում, այնտեղ բավականին պահպանողական հասարակական-քաղաքական կարգեր են: Իսկ դա նշանակում է, որ հազիվ թե բողոքի այդ ակցիան որևէ կերպ չունենար Իրանում իշխող համակարգի որևէ խմբի աջակցություն կամ հավանություն: Այդ ամենն, անշուշտ, դիտարկման, ենթադրության տիրույթում են, սակայն այդ առումով, առավել ևս կարևոր է, որ լինի պաշտոնական Թեհրանի արձագանքը: Բանն այն է, որ տեղի ունեցածը ահազանգ է հայ-իրանական հարաբերության համար, որը ստրատեգիական նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛, անշուշտ, նաև Իրանի համար: Եվ այդ երկուստեք ստրատեգիական նշանակությունը, անշուշտ, չափազանց մեծ գլխացավանք է ռեգիոնում իրենց հարյուրամյա դաշինքը պահպանելու խնդրի առաջ կանգնած ռուս-թուրքական տանդեմի համար:

Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիան կազմակերպվել է հենց այդ շրջանակից: Պետք չէ բացառել, որ Թեհրանում կան շրջանակներ, որոնք դժգոհ են Հայաստան-Իսրայել հարաբերությունից: Բայց այստեղ, իհարկե, անհրաժեշտ է տարբերակել՝ պաշտոնական Թեհրանը, Իրանի քաղաքական դիրքորոշումը, և որոշ շրջանակների առկայությունը: Որովհետև մի բան հստակ է՝ իրանական քաղաքական վերնախավը ամենևին միատարր չէ, և միատարր չէ ոչ միայն քաղաքական պատկերացումների և գաղափարաբանության, այլ մինչև անգամ էթնիկ խորքի տեսանկյունից: Եվ այդ հանգամանքը տեղի ունեցածը դարձնում է բավականին հարաբերական: Ըստ այդմ, անկասկած է դառնում, որ Թեհրանում տեղի ունեցածը պետք է լինի Երևան-Թեհրան երկխոսության առարկա, հայ-իրանական հարաբերության հանդեպ հոգատարության և ուշադրության երկուստեք անբեկանելի գերակայությամբ:

Միևնույն ժամանակ, անբեկանելի գերակայություն է ևս մի հանգամանք: Մասնավորապես այն, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես որ, իհարկե, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունեն ինքնիշխան իրավունք որևէ երրորդ երկրի հետ հարաբերություն կառուցելու հարցում: Հետևաբար, ինչպես չի կարող Հայաստանը կասկածի տակ դնել Իրանի այդ իրավունքը, և ինչպես չի դնում, օրինակ, Իրան-Ադրբեջան հարաբերության առումով, այնպես էլ Իրանը չպետք է կասկածի տակ դնի Հայաստանի այդ իրավունքը, իսկ եթե կան երկուստեք մտահոգություններ, ապա դրա համար հայ-իրանական հարաբերությունն ունի ամենաբարձր մակարդակով ջերմ երկխոսության միջավայր, քննարկելու և մտահոգությունները ցրելու համար: Եվ, ի դեպ, դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք Թեհրանում ակցիան Իրանի մտահոգության արտահայտում էր: Եվ, իհարկե, այս համատեքստում էլ առավել տխուր տպավորություն է թողնում այն, որ իսկապես կարևոր և նուրբ քաղաքական բազմաշերտ հարցը Հայաստանում կարող է քաղաքական և փորձագիտական դասում դառնալ ներքին խմբային կամ անձնական նկատառումներով շահարկման առարկա՝ իբրև թե իշխանության, իրականում՝ ՀՀ ինքնիշխանության դեմ կատարվող շեշտադրումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում