Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Համալսարանը փորձում է լուծել ֆինանսական խնդիր. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ վարձավճարների բարձրացման մասին

Երևանի պետական համալսարանում վարձավճարների բարձրացումը խնդիր ունի լուծել համալսարանի ֆինանսական դժվարությունները։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Ռեկտորի ԺՊ-ի տեղեկացմամբ՝ վարձավճարները անփոփոխ են մնալու արդեն սովորող ուսանողների համար, իսկ նոր ընդունվողները, ռեկտորի խոսքով, կարող են  նախ ծանոթանալ վարձավճարներին, հետո որոշում կայացնել։ «Նրանք, ովքեր ընդունվել են մեկ, երկու տարի առաջ, նրանց հետ կնքվել է պայմանագիր մինչև ուսման ավարտը։ Այս որոշումն իրենց չի վերաբերում։ Սա վերաբերում է նոր ընդունվողներին, ովքեր դիմում տալուց ամիսներ առաջ արդեն տեղյակ էին նոր վարձաչափերի մասին»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Վարձավճարների բարձրացմանը զուգահեռ, Գևորգյանի խոսքով, դիմորդների քանակը չի նվազել, այլ հակառակը։ «Պետք է ասեմ, որ քիչ չեն դիմումները։ Ավելի շատ են, քան նախորդ տարիներին։ Դիմորդները դիմում գրելիս գիտեն, թե ինչքան է վարձը։ Եթե փոշմանել են, կարող են հետ վերցնել դիմումը, նոր հայտ լրացնել ու դիմել այլ բուհ»,- նշեց նա։

Հարցրինք՝ ինչի՞ց ելնելով են որոշում կայացրել բարձրացնել վարձավճարները, և արդյոք այս իրավիճակում դա ուսանողներին սոցիալական նոր խնդիրների առաջ չի՞ կանգնեցնի, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց.  «Համալսարանը փորձում է լուծել ֆինանսական խնդիր։ Ուրիշ խնդիր չունի լուծելու։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի համալսարանը լինի հրապուրիչ, երիտասարդ, հեռանկարային  մասնագետների համար, մենք պետք է կարողանանք մրցունակ աշխատավարձ առաջարկել։ Իսկ աշխատավարձը գոյանում է վարձավճարներից։ Սա վերջը չի, էլի կլինեն բարձրացումներ, բայց ոչ այս տարի՝ հաջորդ տարիներին»։

Գևորգյանի խոսքով՝ անգամ բարձրացումից հետո մայր բուհը չի մտնում բարձր վարձավճարներ ունեցող բուհերի առաջատար եռյակի մեջ։ «Այնպես որ, բարձր է, թե ցածր է՝ դիմորդն իրավունք ունի ընտրելու այն մասնագիտությունը, որն իրեն ձեռք է տալիս»,- շեշտեց ռեկտորի պաշտոնակատարը։ ԵՊՀ-ում այս տարվա դիմորդների թվի վերաբերյալ ռեկտորի պաշտոնակատարը դժվարացավ վերջնական ասել, քանի որ եթե նախորդ տարի դիմումները ընդունվում էին մեկ ընթացակարգով, այսօր մեկ ուրիշ ընթացակարգով ու ուրիշ ժամանակահատվածով է դա տեղի ունենում։

«Համեմատել անցած տարվա այս ժամանակահատվածի հետ չեմ կարող, որովհետև անցած տարի այս օրերին դիմումներ արդեն չէին ընդունվում։ Հիմա դեռ ընդունում են։ Դիմումները նախորդ տարի լրացվում էին ոչ ըստ մասնագիտությունների, իսկ այս տարի արդեն առաջնահերթ է դարձել մասնագիտությունը։ Դրա համար ճշգրիտ համեմատել նախորդ տարվա հետ, ճիշտ չէ։ Բայց որ նայում եմ դիմումների քանակը, ու թե քանի դիմումից քանիսն է ԵՊՀ՝ մոտ 30 տոկոս, համարում եմ շատ լավ ցուցանիշ»,- մանրամասնեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Այնուամենայնիվ, կրկին նույն հարցը տվեցինք ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին՝ վարձավճարների բարձրացումը սոցիալական խնդիր չի՞ առաջացնի ուսանողների համար, որին ի պատասխան Գևորգյանը նշեց. «Ես բերեցի փաստական տվյալներ, թե վարձավճարի բարձրացման պայմաններում մենք ինչքան դիմորդ ունենք։ Երկրորդ՝ երբ վարձավճարները էապես ցածր էին, քան այսօր, էլի մենք ունենում էինք զանգվածային դիմումներ զեղչելու, չվճարելու և այլն։ Հիմա էլ ունենք։ Բայց ի վերջո՝ վճարում են։ Եվ հետո՝ կրթությունն էլ նույն ձևի ծառայություն է, ինչպես մյուսները։ Եթե վարձավճարը սահմանված է ինչ-որ թիվ, դիմելուց առաջ պետք է մտածել՝ այդ թիվը  կարո՞ղ ենք վճարել, թե՞ ոչ։ Համալսարանի համարյա բոլոր մասնագիտությունների գծով այլընտրանք կա, այլ բուհ կարող են դիմել։ Դիմում գրելուց առաջ թող որոշեն՝ այստե՞ղ են ուզում սովորել, թե՞ այլ բուհում։ Որևէ մեկը չի ասում, որ Ամերիկյան համալսարանի վարձը անգամներով է բարձր, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի վարձը ևս բարձր է ԵՊՀ-ի վարձավճարից և այլն։ Ընտրությունն իրենցն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում