Ամերիկյան ավտոարտադրող Tesla-ի բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ պատմության ընթացքում գերազանցել է 1000 դոլարի նիշը՝ հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աճուրդային տվյալները:
Այսպիսով, հունիսի 10-ի կեսօրին կայացած առևտրի ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը հասել է 1,006,78 դոլարի:
Tesla-ի բաժնետոմսերի գինը բարձրանում է NASDAQ-100 բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ցուցիչի ռեկորդային աճի պայմաններում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով երկարատև անկումից հետո: Հունիսի 9-ին այդ ցուցանիշը գերազանցել է 10,000 կետով: