«Կորոնավիրուսային վարակի հետ կապված դեռևս շատ անորոշություններ են մնում և այս ողջ ընթացքում Առողջապահության նախարարությունը փորձել է ոչ միայն կանխարգելել այս հիվանդության ընթացքը, այլ նաև սովորել դրա մասին այն ամենն, ինչ հնարավոր էր սովորել ,- պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասում է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ միանում է բոլոր կոչերին՝ կրելու դիմակներ և խստիվորեն պահպանելու հակահամաճարակային բոլոր կանոնները։