Չինաստանի Նինգբո քաղաքում քիչ առաջ մեկնարկեց շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրի Հայաստան-Ադրբեջան հանդիպումը: Նշենք, որ Ադրբեջանի հավաքականին հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ կնվաճի չեմպիոնի տիտղոսը:
Միմյանց հետ մրցում են հետևյալ զույգերը.
1-ին խաղատախտակ՝ Լևոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով:
2-րդ խաղատախտակ՝ Վուգար Հաշիմով-Սերգեյ Մովսիսյան:
3-րդ խաղատախտակ՝ Վլադիմիր Հակոբյան-Ռաուֆ Մամեդով:
4-րդ խաղատախտակ՝ Գաբրիել Սարգսյան-Շաhրիար Մամեդյարով: