Tuesday, 16 04 2024
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք

Հենց Ծառուկյանի քյալագյոզությունը պատճառ դարձավ Փաշինյանի կողմից խոստացված, բայց հետո չեղարկված հեղափոխության 2-րդ փուլին վերադառնալու համար

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կարծիք ունեք երկրում առկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Ինչո՞ւ է Ծառուկյանն այժմ քաղաքական ուժերի համախմբման կոչ անում՝ ըստ էության պահանջելով կառավարության կազմի փոփոխություն։ Ո՞ր ուժերին կարող է համախմբել իր շուրջը։

– Եթե հետևել եք իմ հրապարակային ելույթներին և ֆեյսբուքյան գրառումներին, ապա կարող եք հաստատել, որ ամիսներ առաջ եմ զգուշացրել այն մասին, որ Հայաստանում հեղաշրջում է նախապատրաստվում: Իմ այդ նախազգուշացումները երկար ժամանակ անտեսվել են, քանզի չկան մարգարեներ սեփական հայրենիքում: Մինչդեռ այդ գնահատականում հիմնվել եմ Զբիգնև Բժեզինսկու հայտնի տեսության վրա, ըստ որի՝ երկրում հեղաշրջում իրականացնելու համար անհրաժեշտ է երեք կարևորագույն նախադրյալներից առնվազն երկուսի պարտադիր առկայությունը: Ըստ Բժեզինսկու՝ այդ նախադրյալներն են. երկրի պարտությունը պատերազմում, ժողովրդի բոլոր հիմնական խավերի խորացող դժգոհությունը իշխանություններից, և երրորդ նախապայմանը իշխող վերնախավի ներսից պառակտումն է: Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի դեմ համաշխարհային պատերազմում մեր երկիրը, ավաղ, պարտություն կրողների շարքում է, իսկ ազգաբնակչությունը, որին մեր աղքատ ու վերնախավի կողմից մշտապես թալանվող պետությունը չի կարողանում պատշաճ օգնություն ցուցաբերել, ակնհայտորեն դժգոհ է իշխանություններից, պարզ է դառնում հեղաշրջման երկու կարևորագույն նախապայմանների առկայությունը մեզանում:

Դրան գումարվեց նաև երրորդ նախապայմանը՝ քաղաքական վերնախավի ներսից պառակտումը: Սկզբից քացու տակ ընկավ ԱԺ երեք խմբակցություններից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս այդ խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի: Հետո Գագիկ Ծառուկյանը՝ իր թվաքանակով երկրորդ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի առաջնորդը, կարծես նախանձելով Մարուքյանին, որոշեց վերջինից հետ չմնալ ու ապացուցել և՛ նրան, և՛ բոլորին, որ ոչ թե Մարուքյանը կամ արտախորհրդարանական ուժերի համախմբմանը ձգտող Արթուր Վանեցյանը, այլ հենց ինքն է Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր նետելու արժանի վարչապետացուն: Ծառուկյանը ոչ ավել, ոչ պակաս հռչակեց իշխանությունը 100 տոկոսով փոխելու մտադրության մասին և փաստորեն համընդհանուր մոբիլիզացիայի հրապարակային կոչով դիմեց երկրի քաղաքացիներին: Սա ի՞նչ էր, եթե ոչ՝ հեղաշրջում իրականացնելու հրապարակայնորեն ներկայացված հայտ: Ծառուկյանի այս դեմարշից իշխանության շոկը այնքան ուժեղ էր, որ ստիպեց Նիկոլ Փաշինյանին ընտանյոք ապաքինվել կորոնավիրուսից և ժամերի ընթացքում փոխել ուժային կառույցների ղեկավարներին: Նրա այդ քայլերն ադեկվատ էին հասունացող վտանգին, քանզի իշխանությունը 100 տոկոսով փոխելու Ծառուկյանի սպառնալիքը հնարավոր էր իրականացնել միայն ուժայինների աջակցությամբ, այսինքն՝ հեղաշրջման միջոցով: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հրապարակեց Գագիկ Ծառուկյանի և նրա հանցակիցների նկատմամբ 1979 թվականին դատարանի կողմից կայացված դատավճռի պատճենահանումը, որտեղ ներկայացված են երկու ռուս կանանց անասնական խմբակային բռնաբարության ենթարկելու մասին խայտառակ մանրամասներ: Այդպիսով՝ իր մեծությամբ ՀՀ ԱԺ երկրորդ խմբակցության առաջնորդի անցյալ կյանքից այդ խայտառակ մանրամասները հայտնվեցին և՛ հայ հասարակության, և՛ միջազգային հանրության ուշադրության դաշտում:

Սակայն դրանով Գագիկ Ծառուկյանը չդարձավ հետհեղափոխական Հայաստանի նորահայտ Ժան Վալժանը, քանզի իր անցյալը թաքցնող Վիկտոր Հյուգոյի այդ հայտնի հերոսը, որը նաև իրական պատմական դեմք էր, խուսափել էր արդարադատությունից այլ կարգի հանցագործության համար: Բայց ինձ հետաքրքրում է ոչ թե Գագիկ Ծառուկյանի խորտակված անուրջների պատմությունը, այլ այն հարցը, թե ինչպե՜ս է այս ամենից հետո և այս բարդ աշխարհաքաղաքական և ներազգային մարտահրավերների պայմաններում աշխատելու այս մեր չարաբաստիկ Ազգային ժողովը: Հասկանալի է, որ խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն ասպարեզում այս գումարման ԱԺ-ն այլևս չի կարող որևէ դրական արդյունքի հասնել: Եվ այդ մասին պետք էր մտածել մինչև Գագիկ Ծառուկյանի ով լինելն այդպիսի սարսափելի մերկությամբ ի ցույց դնելը: Հիմա այդ մասին մտածելն արդեն ուշ է: Պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանզի ստեղծված իրավիճակում Ազգային ժողովը աշխատունակ դարձնելու այլ տարբերակ գոյություն չունի: Այս խորհրդարանում ներկայացված են ընդամենը երեք ուժեր, և դրանցից մեկի, այն էլ՝ թվով երկրորդի այսպիսի հեղինակազրկումը չի կարող կաթվածահար չանել ԱԺ-ն: Ծառուկյանը հայտով ու մոբիլիզացիայի կոչով մահապարտ շահիդի նման պայթեցրեց և՛ իրեն, և՛ այս ԱԺ-ն, և՛, մեծ հաշվով, այն համակարգը, որը այսուհետև Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու կազմաքանդել ու փոխել: Որքան էլ դա պարադոքսալ է հնչում, բայց հենց Գագիկ Ծառուկյանի քյալագյոզությունը պատճառ դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից խոստացված, բայց հետո փաստորեն չեղարկված հեղափոխության երկրորդ փուլին վերադառնալու համար: Բայց եկեք նրան չհամեմատենք Գյոթեի Մեֆիստոֆելի հետ. նրա համար շատ կլինի…

Երկրում առկա համաճարակային պայմաններում ինչպե՞ս եք վերաբերվում ԱԱԾ նախկին ղեկավարի կողմից հնչեցվող կոչերին՝ վարչապետի հրաժարականի հետ կապված։ Կարո՞ղ է Վանեցյանը վայելել ռուսական որոշ շրջանակների աջակցությունն այս հարցում։

Հասկանալի է, որ Ծառուկյանի վրա այլևս նույնիսկ խելագարը խաղագումար չի դնի, և այդ առումով ընդդիմադիր դաշտը համախմբելու Արթուր Վանեցյանի հնարավորությունները մեծանում են: Հասկանալի է, որ այդ պայմաններում կարող է մեծանալ նաև նրա գինը այն արտաքին շրջանակների համար, որոնք «գունավոր» տեխնոլոգիաների միջոցով փորձում են ապահովել իրենց հետաքրքրությունները մեր տարածաշրջանում: Ռուսաստանի իշխանությունը Վանեցյանի կարիքը չունի, քանի որ այսօր կարողանում է ապահովել իր բոլոր հետաքրքրությունները Հայաստանում Նիկոլ Փաշինյանի միջոցով: Այդ ո՞ր վարչախումբը, բացի Փաշինյանի կառավարությունից, կհամարձակվեր կորոնավիրուսային այս աղետալի պայմաններում հայտնել ժողովրդին, որ գազի գինը, չնայած իջեցնելու նախընտրական խոստումներին, բարձրանալու է: Ռուսաստանում հիմարներ չկան, որպեսզի չգնահատեն Փաշինյանի այս շնորհները: Ինչպես իրենք ռուսներն են ասում՝ ճնճղուկին բռում պահելը ավելի լավ է, քան ամպերում կռունկի հետևից ընկնելը. лучше синица в руках, чем журавль в небе:

– Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Կարո՞ղ է հիմնական հարձակումները հենց դրա համար են արվում, որպեսզի շքերթի շրջանակներում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանը վերջնականապես կապիտուլացված լինի և ցանկացած հարցի առաջադրում վարչապետի կողմից համաձայնության արժանանա՝ իշխանության մնալու համար։

Ռուսաստանի շքերթի ժամանակ Պուտինը ոչ մի առիթ չունի մտածելու Հայաստանի մասին: Փաշինյանի ընդդիմադիրներն են փորձում Ռուսաստանի ղեկավարությանը համոզել, որ Հայաստանում Փաշինյանը կարող է ռուսների համար ինչ-որ պրոբլեմներ ստեղծել: Ապարդյուն և անհեռանկարային փորձեր են: Ռուսները շատ էլ գոհ են Նիկոլ Փաշինյանից, ինչպես նաև բարձր են գնահատում իրենց փոթորկալից ոճով քլնգող «արևմտամետ» քաղաքագետներին, որոնք Արևմուտքի աչքում պատրանք են ստեղծում առ այն, որ Ռուսաստանին չի հաջողվում Հայաստանում իրենց ուզածը ստանալ, և Ռուսաստանի դեմ իրենց պայքարը նշանակություն ունի: Կարճ ասած՝ Հայաստանի ինքնիշխանության մասին իրենց փանջունիական բարբաջանքներով այդ «քաղաքագետները» փափուկ բարձ են դնում Արևմուտքի գլխի տակ, ինչը շատ օգտակար է Ռուսաստանին: Չէ՞ որ ռուսները ևս մեկ հյութեղ ասացվածք ունեն. Վասկան լսում է և շարունակում ուտել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում