Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքի ռազմավարական նպատակներից մեկը Ռուսաստանում «գունավոր հեղաշրջումն» է, հաղորդում է AIF-ը:
Պատրուշևը պնդում է, որ Արևմուտքը զբաղվում է նախկին Խորհրդային Միության երկրներ «հեղափոխություններ արտահանելով»՝ Ռուսաստանում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և, ի վերջո, Ռուսաստանում «գունավոր հեղաշրջում» կազմակերպելու համար:
Պատրուշևի խոսքով, նախկինում ԽՍՀՄ մաս կազմող որոշ պետություններում հեղաշրջումներ նախապատրաստելու համար Արևմուտքն ընտրում է մարդկանց, որոնք գիտակից տարիքի են հասել Խորհրդային Միության փլուզումից հետո: Նման մարդիկ ԽՍՀՄ-ի մասին իրենց սեփական պատկերացումները և իրական գիտելիքներ չունեն, բացատրել է Պատրուշևը:
«Վրաստանի և Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ Ռուսաստանի շուրջ թշնաբար տրամադրված էլիտաներով պետությունների ձևավորման գործընթացը կարող է արհեստականորեն արագացվել»,- եզրափակել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: