Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լավ է ուշ, քան երբեք. Ռուսներն ի վերջո ընդունեցին հայկական ֆուտբոլի համար նպաստավոր որոշումը

Երեկ տեղի ունեցած ՌՖՄ նիստում պաշտոնապես որոշվեց, որ հայերը, ղազախներն ու ղրղըզները Ռուսաստանի 2020/21 մրցաշրջանում այլևս լեգեոներական չեն համարվի։ Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչևի խոսքով՝ ըստ ՌԴ սպորտի նախարարության նոր հրամանի՝ Եվրասիական միության անդամ երկրների քաղաքացիները կդադարեն համարվել լեգեոներներ: «Որոշումը կայացրել է կառավարությունը, և այն պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից: Սպորտի նախարարի հրամանը ստորագրվել է անցյալ տարի, համաձայն որի՝ ԵԱՏՄ քաղաքացիները չեն համարվում լեգեոներներ: Այո, ենթադրվում էր, որ այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին, բայց կորոնավիրուսի համավարակի հետ կապված մրցաշրջանի մեկնարկի հետաձգման պատճառով այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից»,- նշել է Ռոգաչևը։

Հիշեցնենք, որ Եվրասիական միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Ռուսաստանի ֆուտբոլի միության կողմից ՌԴ կառավարության որոշման հաստատման ձգձգումը, ինչպես նաև հունիսի 1-ից այդ որոշման ուժի մեջ չմտնելու փաստը շատերին ստիպել էր ենթադրել, որ ՌՖՄ-ն կրկին փորձում է սառեցնել լեգեոներների մասին օրենքի ընդունումը։

Դեռևս 2018 թվականին Եվրասիական տնտեսական միության դատարանը մարզիկների վերաբերյալ որոշում էր ընդունել, և թվում էր, թե ֆուտբոլիստների հարցը վերջապես լուծում կստանա։ ԵԱՏՄ-ի համաձայնության 2-րդ հոդվածի 97-րդ կետի հիման վրա դատարանը որոշել էր Եվրասիական միության երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառել, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը: Վճռում նշված էր նաև, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար:

Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որը մինչև օգոստոսի 1-ը կազդի նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան: 2018-ի ամռանը Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ ՌՖՄ-ն, անտեսելով դատարանի որոշումը, ամենևին էլ մտադիր չէ փոփոխել սահմանափակման մասին օրենքը: Լեգեոներների սահմանափակումը, ըստ ռուսական կողմի, ուժեղ հավաքականներ և որակյալ կադրեր ունենալու հիմնական գրավականն է:

Ինչևէ, Ռուսաստանը և մասնավորապես այս երկրի ֆուտբոլի ֆեդերացիան երկու տարի անց այնուամենայնիվ ընդունեց իր համար ոչ այնքան ցանկալի որոշումը։ Ավելի ստույգ՝ ՌՖՄ-ն չհամարձակվեց անտեսել նաև ՌԴ կառավարության որոշումը։ Եթե իրավիճակին օբյեկտիվ գնահատական տանք, ապա պետք է փաստենք, որ որոշումը չի կարող խաթարել ռուսական ֆուտբոլի բնականոն զարգացումը: Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրներում ֆուտբոլի մակարդակը՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի առաջնությունում որոշակի արտոնություն կստանան հայ և բելառուս ֆուտբոլիստները: Մյուս երկրներն այսօր ուղղակի չունեն ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը թույլ կտա խաղալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Բազմիցս ենք նշել, որ լեգեոներների սահմանափակման վերացումից հետո Հայաստանի ազգային հավաքականում տեղի կունենան դրական տեղաշարժեր։ Մեկ ամիս առաջ Ռուսաստանում ճանաչված ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը «Տելեգրամի» իր ալիքում անդրադարձել է լեգեոներների սահմանափակման վերացման օրենքի հնարավոր արդյունքներին։ Առուստամյանը նշել էր, որ «Ռոստովի» առանցքային խաղացող Խորեն Բայրամյանն արդեն իսկ հրավեր է ստացել Հայաստանի ազգային թիմից։ Նշենք, որ Բայրամյանը ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից մեկն է, ով կարող է մեծ օգուտ տալ մեր հավաքականին։

«Հավանաբար հիշում եք Արշակ Կորյանին, որը համարվում էր «Լոկոմոտիվի» հույսը՝ «Վիտես» տեղափոխվելուց առաջ: Այժմ նա «Խիմկիի» հետ նվաճել է ՌՊԼ-ն, և հետաքրքիր է, որ նա որոշել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում: Կորյանը, ով ազգությամբ հայ է, խաղացել է Ռուսաստանի նույնիսկ երիտասարդական հավաքականում: Բայց վերջերս Արշակը զրուցել է Հայաստանի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզչի հետ»,- նշել էր Առուստամյանը։

Տարիներ շարունակ, բացի այն բանից, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները չէին միանում Հայաստանի ազգային հավաքականին, լեգեոներների սահմանափակման մասին օրենքը բացասական նշանակություն ուներ մեզ համար նաև այլ տեսանկյունից: Մասնավորապես, սահմանափակման հետևանքով ըստ էության կանգ առավ հայաստանցի ֆուտբոլիստների հոսքը Ռուսաստանի առաջնություն: Մասնավորապես, ռուսական ակումբները նախընտրում են ձեռք բերել թեկուզ ավելի թանկ, բայց ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստների և գործող լիմիտը լրացնում էին նրանցով: Ժամանակին ռուսական ակումբները հետաքրքրված էին Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներով:

Ու հիմա, երբ հայաստանցի մարզիկը ռուսական ֆուտբոլում չունենա լեգեոների կարգավիճակ, կբացվի նոր հորիզոն: Ենթադրվում է, որ ռուսական ակումբներն իրենց հերթին ուշադրությունը կսևեռեն հայաստանցի ֆուտբոլիստների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում