Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի։ 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հայտնաբերվել։
StopCov.ge կառավարական պորտալի տվյալների համաձայն, ապաքինված պացիենտների թիվը աճել է 4-ով և հիմա 690 է կազմում։ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 80%-ն արդեն առողջացել է։
Կարանտինում է գտնվում 3124 մարդ, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է 279 հիվանդ։
Կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 13 մարդ։