Թուրքիայում հունիսի 9-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այս մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 37․225 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 993 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, ապաքինվել է 3.218 մարդ:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում 642 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, համավարակից ապաքինվել է 144.598 մարդ։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 172․114, իսկ մահվան 4․729 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 2․415.179-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի գագաթնակետը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։